ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Աբովյանի տարածաշրջանում, Թալին — Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: