ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ջերմաքողարկիչ ցանկը տանկը ծածկում է ամենայն մանրամասնությամբ։ Այս մասին հայտնում է Ռազմինֆոն:
Նման քողարկացանցերից մեկը ծածկում էր հենց ցուցահանդեսի մուտքի մոտ կայանած Տ-72 տանկը: Ցանցը թույլ է տալիս տանկը քողարկել ինչպես աչքի համար, այնպես էլ ջերմացույց սարքերի համար:
Բացի այդ, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենց արտադրած բազմանպատակային քողարկման ցանցերն արդեն կիրառվում են զորքերում:
«Լյուբավա-Արմենիա» ընկերությունը ArmHiTec-2016 ցուցահանդեսին ներկայացրել էր նաև զրահաբաճկոններ, որոնք, ըստ ընկերության ներկայացուցչի, հնարավոր է ընդունվեն ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ:
Ցուցահանդեսին ընկերությունն իր տաղավարը բացազատել էր հենց սեփական արտադրության վրանի մեջ, որոնցից նույնպես օգտագործում են հայկական բանակում: Իսկ վրան-տաղավարի կողքին էլ ներկայացված էր ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենայի նմանությամբ կեղծ թիրախ:
«Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը բացվել է 2014-ի հոկտեմբերին։ Ձեռնարկությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք: