00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիլափլավ Մոսուլում կամ աշխարհաքաղաքական խաղեր

© AFP 2024 / AHMAD AL-RUBAYE / AFP Ситуация в Ираке, Мосул
Ситуация в Ираке, Мосул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին պնդում է, որ Թուրքիան ոչ թե «Իսլամական պետության» դեմ է պայքարում, այլ գործում է տարածաշրջանում հանուն իր շահերի ու ազդեցության ընդլայնման, երբ իր մասնակցությունն է ակնկալում Մոսուլն ազատելիս: Իրականում Մոսուլի հետ կապված պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։

Խոսքս այդ քաղաքի շուրջ օրերս ստեղծված այն իրավիճակի մասին չէ, որի մասին միջազգային քաղաքական ասպարեզում անչափ շատ խոսվեց, երբ պաշտոնական Բաղդադը հայտարարեց, թե պատրաստվում է «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական կազմակերպության հսկողության տակից «խլել» Մոսուլը, որը ջիհադիստներն իրենց մայրաքաղաքն են հռչակել:

Այն, որ Մոսուլը, որում ավելի քան կես միլիոն բնակչություն կա, ահաբեկիչների ձեռքից ազատելը բավական բարդ գործ է, հենց սկզբից էլ ակնհայտ էր: Հասկանալի է, որ քաղաքացիական բնակչության շրջանում կարող է զոհերի լուրջ թիվ գրանցվել այն ռազմական օպերացիայի հետևանքով, որն ամերիկյան հրահանգիչներն են մշակել: Ու դա իսկապես անչափ անհանգստացնում է միջազգային հանրությանը: Սակայն այսօր խոսքս այդ մասին չէ, չնայած Հալեպի ու Մոսուլի շուրջ ստեղծված իրավիճակները երևի թե ճիշտ կլիներ համեմատել։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱՄՆ–ի շահերն ու սիրիական կոնֆլիկտի սրացումը

Արևմուտքի մոտեցումները թույլ են տալիս լրջագույն կասկածով վերաբերվել այն պնդմանը, թե ամերիկացիները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ու, առաջին հերթին, հենց Սիրիայում և Իրաքում ազնիվ պատերազմ են մղում միջազգային ահաբեկչության դեմ: Վաշինգտոնն այստեղ ավելի շուտ աշխարհաքաղաքական խնդիր է լուծում` ամեն ինչն անելով այնպես, որ իր քաղաքական հակառակորդ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը հնարավորին չափ նվազեցնի: Ու այդ ճանապարհին ամերիկացիները չեն հաշվում ո՛չ ծախսերը, ո՛չ զոհերի քանակը… Ինչու՞ հաշվեն։ Չէ՞ որ ռազմադաշտում ու ռմբակոծվող բնակավայրերում զոհվողներն իրենց երկրի բնակիչները չեն:

Ու հենց այդ տեսանկյունից ճիշտ կլինի անդրադառնալ այն հարցին, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները միջազգային հանրությանը ներկայացնում սիրիական Հալեպում ստեղծված իրավիճակը, ինչպես է լռության մատնվում Մոսուլի բնակչությանը սպառնացող ողբերգությունը, եթե իսկապես իրականացվի քաղաքն ազատելու օպերացիան, որը հենց ամերիկացիների հրահանգիչներն են մշակել իրաքյան բանակի համար:

Պատկերացրեք` մի քաղաք է ազատագրվելու, որում մոտ 600 հազար քաղաքացիական բնակիչ է ապրում, որտեղ, փորձագետների պնդմամբ, դիրքեր է ամրապնդել ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 10 հազար գրոհային, որտեղ պատերազմական գործողություններ է վարելու ոչ միայն Իրաքի կանոնավոր բանակը, այլ նաև` քրդական «Փեշմարգա» ուժերի ջոկատները, թուրքական կանոնավոր բանակը, շիա ջոկատները, Քրդստանի բանվորական կուսակցության զինյալները…

Ու ահաբեկիչների դեմ այդ բոլորի կողմից միաժամանակ իրականացվող գործողություններին երկնքից աջակցում է արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ռազմական ավիացիան:

Պատկերացնու՞մ եք` ինչ շիլափլավ է սպասվում Մոսուլում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ թվարկած բոլոր ջոկատներն ու զորքերն անընդհատ պատերազմում են նաև մեկը մյուսի հետ։ Իրաքյան բանակը բավական լուրջ խնդիրներ ունի թուրքական կանոնավոր բանակի հետ, որը փաստորեն երկիր է ներխուժել ու հեռանալու տրամադրվածություն առանձնապես չի էլ դրսևորում։

Իսկ Քրդստանի բանվորական կուսակցության ջոկատներն էլ իրենց հերթին լավ հարաբերությունների մեջ են, օրինակ, շիա ջոկատների հետ, բայց աչքով աչք չունեն «Փեշմարգայի» զինյալների հետ։ Չեմ խոսում այն մասին, թե ինչպես են քրդերը տրամադրված թուրքերի նկատմամբ։

Անգամ այս ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակը դեռ վերջը չէ։ Չմոռանանք, որ Մոսուլի շուրջ շատ ավելի լուրջ խաղադրույքներ են արված: Եվ այդ խաղադրույքներն արել են տարածաշրջանի երկու գերտերությունները` Թուրքիան ու Իրանը: Այ դա արդեն ավելի քան վտանգավոր է թե՛ ամբողջ տարածաշրջանի համար, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Իրականում եթե Թուրքան իսկապես պնդի իր ասածն ու շարունակի Մոսուլում իրականացվող ռազմական օպերացիայի շրջանակում իր կանոնավոր բանակի գործողությունները իր կողմից գրաված ու Իրաքի տարածքում գտնվող Բաշիքի ռազմաբազայում, ապա կարելի է նույնիսկ մեկ վայրկյան չկասկածել, որ պաշտոնական Թեհրանը պարզապես չի համակերպվի կողմնակի դիտորդի կարգավիճակին։ Իսկ դա նշանակում է, որ մենք բառացիորեն առաջիկա օրերին կարող ենք ավելի քան մեծ հավանականությամբ թուրք — իրանական ռազմական բախման սպասել։ Ու դրա համար բավականին լուրջ աշխարհաքաղաքական բացատրություններ կան:

© AFP 2024 / SAFIN HAMED / AFPՄոսուլ
Ситуация в Ираке, Мосул - Sputnik Արմենիա
Մոսուլ

Սակայն մինչ այդ բացատրություններին անցնելը, ներկայացնենք այդ երկու գերտերությունների դիրքորոշումները: Կարծում եմ` բավական է ընդամենն անդրադառնալ այդ երկու երկրների առաջնորդների վերջին հայտարարություններին, և ամեն ինչ պարզ կդառնա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը, որը գրավել են «Իսլամական պետության» գրոհայինները, ինչ-որ ժամանակ պատկանել է Թուրքիային։ Այս մասին նա հայտարարել է թուրքական Բուրսա քաղաքում իր ելույթի ժամանակ։

«Պետք է հասկանալ, որ Իրաքը շատ հին քաղաքներ ունի։ Պատմության մեջ նաև Քիրքուքն է մերը եղել, Մոսուլն է մերը եղել»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ շատերին դուր չի եկել, որ ինքը հիշատակել է ազգային պակտը։ Թուրքիայի Ազգային ժողովի կայքում նշված է, որ «պետությունները, որոնք կիսեցին Օսմանյան կայսրությունը, շատ անհանգստացած էին Ազգային պակտի (6 կարևոր որոշումների հավաքածու, որոնք ընդունվել են Օսմանյան Կայսրության վերջին խորհրդարանի կողմից) որոշումներով։

«Ինչո՞ւ նրանց դա դուր չեկավ։ Ես ընդամենը պատմության դաս տվեցի, դուք պետք է դա հասկանաք»,-ասել է նա։

Էրդողանը քննադատել է Արևմուտքի գործողությունները՝ նշելով, որ արևմտյան երկրները մինչ այս պահը «բառացիորեն ոչինչ չեն արել» Իրաքի և Սիրիայի համար։ «Նրանք խանգարել են ինչ-որ բան անել այնպիսի բնիկ ազգերի, ինչպիսին մենք ենք,»,-ընդգծել է Էրդողանը:

Էրդողանի այս հայտարարությունը կարելի է սկանդալային անվանել: Միջազգային քաղաքական հանրությանը պետք է որ անհանգստացնի թուրք առաջնորդի նման վարքագիծը: Զուր չէ, որ հենց նման ելույթից հետո են Իրանում թուրք դեսպանին արտգործնախարարություն հրավիրել: Ու զուր չէ, որ օրերս Անկարայում Իրանի դեսպանատան մոտակայքում կրակոցներ են հնչել։

Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ կրակոցները, հնարավոր է, արձակել են դեսպանատան մոտակայքի անցակետի անվտանգության ուժերը, որպեսզի նախազգուշացնեն կասկածելի մեքենայի մասին, հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով IRIB հեռուստաընկերությունը։

Այսինքն կարելի է ենթադրել, որ Անկարայում ոմն մեքենա է ֆիքսվել, որը վտանգ էր ներկայացնում Իրանական դեսպանատան համար։ Նկատի ունենալով, թե որքան հաճախ են Մերձավոր Արևելքում հիմա ինքնապայթյունի դիմում ահաբեկիչները, կարծում եմ` կարելի է խոսել այն մասին, որ երկու գերտերությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կտրուկ լարվեցին: Ու այն հանգամանքը, որ դա հենց Մոսուլի շուրջ զարգացումների հետ է կապված, ոչ մի դեպքում բացառել չի կարելի:

Պետք է նշել, որ երկու երկիրների ղեկավարներն ու դիվանագիտական կորպուսը շատ զգույշ ու չափավոր են միմյանց վերաբերյալ հայտարարություններ անում: Ո՛չ թուրքերը, ո՛չ էլ իրանցիներն առայժմ իրենց թույլ չեն տվել միմյանց ինչ-որ կոնկրետ բանում մեղադրել: Այս ամենի առնչությամբ պաշտոնական Թեհրանն էլ հայտարարություն արել։

На северо-востоке Алеппо - Sputnik Արմենիա
Ամերիկացիներն աջակցում են ահաբեկիչներին

Իրանը Մոսուլի ազատագրմանն ուղղակի ռազմական մասնակցություն չունի,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է օրինական ընտրված կառավարություններին և տարածաշրջանի, այդ թվում Սիրիայի և Իրաքի՝ բռնության ենթարկվող բնակչությանն օգնություն ցուցաբերելը, որն իրականացվում է նշված երկրների կողմից համապատասխան դիմումի և ցանկության դեպքում»,- ասել է նա:

Հավելենք, որ Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին օրերս, անդրադառնալով Մոսուլի ազատագրման գործընթացին, մասնավորապես ասել էր. «Բացի Իրաքից, ոչ մի երկիր իրավունք չունի մասնակցել Մոսուլի ազատագրմանը, դա Իրաքի կառավարության իրավունքն է: Այն պայմաններում, երբ Իրաքն այնքան է ուժեղացել, որ կարող է ինքնուրույն Մոսուլն ազատագրել ահաբեկիչների ձեռքից, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կան մի շարք երկրներ, որոնք այժմ եկել են և ցանկանում են հաղթանակը կիսել Իրաքի ժողովրդի հետ»:

Հասկանալի է, որ այդպիսի երկու գերտերությունների դիվանագետներն ու երկրների ղեկավարները հենց այնպես չեն սկսի իրար ինչ-որ բանով սպառնալ: Մանավանդ եթե խոսքն այնպիսի մի իրավիճակի մասին է, երբ շահերը կոնկրետ ու ակնհայտորեն բախվում են մի կետում (խոսքը հենց Մոսուլի մասին է):

Հասկանալի է նաև, թե այդ երկրներից որն ինչ աշխարհաքաղաքական շահեր ու խնդիրներ ունի Մոսուլի հետ կապված: Այստեղ անպայման պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ խոսքը մի քաղաքի մասին է, որը գտնվում է ոչ թե Թուրքիայում կամ Իրանում, այլ` Իրաքում: Նշանակում է` Բաղդադի կարծիքը, դիրքորոշումն ու ձևակերպումները ոչ պակաս կարևոր են այս գլոբալ աշխարհաքաղաքական խաղում, որն արևմուտքն է սկսել Մերձավոր Արևելքում:

© AFP 2024 / BULENT KILIC / AFPՄոսուլ
Ситуация в Ираке, Мосул - Sputnik Արմենիա
Մոսուլ

Այո, Իրաքն այսօր չի կարող ոտք մեկնել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրանի հետ ու առճակատման գնալ տնտեսական, քաղաքական, առավել ևս ռազմական տեսանկյունից: Բայց չէ՞ որ միջազգային հանրություն էլ կա։ Ու Թուրքիայի այս դեմոնստրատիվ, ինչպես ասում են, ծովահենի վարքագիծը քաղաքական տեսանկյունից պետք է որ հեշտությամբ չընդունվի, օրինակ, արևմուտքի կողմից:

Սակայն երբ խոսում ենք արևմուտքի գործելաոճի մասին, երևի թե, շնորհքի ու ազնվության մասին խոսելը, կարծում եմ, տեղին չի լինի: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը զուր չէր վերջերս հայտնվել տարածաշրջանում: Նախ Անկարա էր այցելել, հետո` Բաղդադ։ Պնդում են, որ հիմնական նպատակն էր համոզել իրաքցիներին, որ նրանք համաձայնեն Թուրքիային Մոսուլն ազատագրելու իր փայաբաժին մասնակցության հետ համակերպվել:

Հարցն այն է, որ եթե Իրաքը, նույնիսկ արևմտյան ռազմական ավիացիայի օգնությամբ, բայց առանց թուրքական հրետանու, կարողանա Մոսուլը գրավել, ապա կնշանակի, որ շիաները տարածաշրջանում մի կարևորագույն հաղթանակ են տանում. Իրանն Իրաքի տարածքով ուղիղ ճանապարհ է ստանում դեպի Սիրիա։

Ամերիկացիների համար նման զարգացումները, ինչպես ռուսներն են ասում, как нож по сердцу, քանի որ Սիրիայում իրավիճակն իսկապես նրանց օգտին չի զարգանում:

Հալեպը, եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում, չնայած մեծ դժվարություններին ու արևմուտքի ցուցաբերած դիմադրությանը, միևնույն է ազատվելու է տարբեր ահաբեկչական, այսպես կոչված, թափթփուկների կազմակերպություններից: Ու այդ ժամանակ արդեն Բաշար ալ Ասադին հավատարիմ մնացած կանոնավոր սիրիական բանակը ուղիղ ճանապարհ կստանա դեպի երկրի արևելք:

Իսկ այնտեղ ոչ միայն Դեր Զորն է, որը դեռ դիմանում է ու, հույս ունենք, էլի կդիմանա, այլ նաև` «Իսլամական պետության» սիրիական մայրաքաղաքը` Ալ Ռաքքան: Ու դժվար չէ ենթադրել, թե այնտեղ որքան կդիմանան ահաբեկիչները, եթե Ռաքքայի վրա ոչ միայն արևմուտքից դուրս գան սիրիական զորքերը, այլ նաև նույն Մոսուլի կողմից` շիաների ջոկատները, այն էլ` Թեհրանի աջակցությամբ:

Կարծում եմ` Մոսուլն ազատագրելու օպերացիան հրահրելու հարցում սա է արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի շահը: Ու երբ ամերիկացիներն ամպագոռգոռ ձևակերպումներ են անում, երբ խոսում են քաղաքն ահաբեկիչներից ազատելու մասին և ասում են, որ դրա համար պետք է բոլոր հնարավոր ուժերը համախմբել, ապա կարծում եմ` ակնհայտորեն ստում են: Նրանք իրականում ոչ թե ահաբեկչության դեմ են պայքարում, այլ փորձում էն Բաշար ալ Ասադին աջակցություն ցուցաբերող կոալիցիայի դեմն առնել: Այն կոալիցիայի, որը Ռուսաստանի Դաշնությունն է ղեկավարում և որը Իրանի հետ է համագործակցում:

Լրահոս
0