ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում։ Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը։
Աստղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 27-ին։ Կալիֆոռնիա նահանգի սենատի պատգամավոր Քևին դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս նշանակալից իրադարձությանը։
Ազնավուրի աստղը կտեղադրվի «Pantages» թատերասրահի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։