ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնի ռեփեր Աշերի հետ պարել է BET Love and Happiness awards միջոցառման ժամանակ, որն անցկացվել է Սպիտակ տանը հոկտեմբերի 21-ին, գրում է metronews.ru-ն։
Պարի համար նրանք ընտրել են Դրեյքի Hotline Bling երգը։ Օբամայի և Աշերի համատեղ պարը հրապարակվել է Twitter-ի Word On Road էջում։
«Գրողը տանի, սա իրականություն է», — ամերիկացի առաջնորդի հետ պարը մեկնաբանել է ռեփերը։
Սոցցանցի օգտատերերը գնահատել են Օբամայի ինքնահեգնանքը. տեսանյութը շուրջ 7 հազար ռեթվիթ է ունեցել։ Ոմանք տեսնելով պետության առաջնորդի պարը` ծիծաղել են, իսկ ոմանք էլ Օբամային խնդրել են ավելի զուսպ պարել։
President Obama dancing to "Hotline Bling" last night at The White House. pic.twitter.com/cbvWhvNyd1
— Word On Road (@WordOnRd) 22 октября 2016 г.