00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետության ու հասարակության համաձայնագիրը սպառված է

© Sputnik / Асатур ЕсаянцТигран Джрбашян
Тигран Джрбашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետության ու հասարակության համաձայնագիրն իրեն սպառել է, իսկ նոր համաձայնագիրը միայն կարճաժամկետ լուծումներ է առաջարկում: Կառավարության ծրագիրն այսպես է մեկնաբանում տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Պետության ու հասարակության միջև բանավոր կնքված համաձայնագիրն իրեն սպառել է: Նման կարծիք հայտնեց Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ մեկնաբանելով նոր կառավարություն կազմելու անհրաժեշտությունը:

«Ցանկացած կառավարման մոդել արդյունք է պետություն-հասարակություն ինչ-որ չգրված համաձայնագրի: Պետությունն ու հասարակությունը ինչ-որ իմաստով կնքում են այդ համաձայնությունը: Պետությունն ասում է՝ ես քեզ կտրամադրեմ այս ծառայությունները, հասարակությունն էլ ասում է՝ ես էլ կդիմանամ այն ամենին, ինչ դու կանես պետության ներսում: Կարծում եմ` այս համաձայնագիրը սպառվել է, ժամկետն ավարտվել է, որի մասին վկայում են ապրիլյան պատերազմը և հետագա քաղաքական զարգացումները: Հետևապես անհրաժեշտություն կա նոր համաձայնագրի»,- ասաց Ջրբաշյանը:

Նոր համաձայնագիրը, նրա խոսքով, դարձան նոր ձևավորված կառավարությունն ու նրա ներկայացրած գործունեության ծրագիրը: Այս ծրագրի հետ, սակայն, տնտեսագետը մեծ հույսեր չի կապում և իրական տնտեսական բարեփոխումների իրականացման փաստաթուղթ չի համարում: Այն, նրա բնորոշմամբ, մի քանի կետերի վրա հիմնված դեկլարատիվ փաստաթուղթ է, որի նպատակն է վերացնել կառավարության և հասարակության միջև առկա անջրպետը:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ. «Հենց զգամ, որ չեմ կարողանում օգուտ տալ երկրին, մի օր չեմ մնա»

«Սկզբունքային բարեփոխումների ուղղված ծրագիր դեռ չկա: Չկա, որովհետև չկա, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչ ենք ստանալու արդյունքում»,- ասաց Տիգրան Ջրբաշյանը` այնուամենայնիվ կարծիք հայտնելով, որ որոշակի փոփոխություններ կլինեն, բայց որ դրանք կկրեն համակարգային, կառուցվածքային ու երկարաժամկետ ազդեցություն, դժվար է պատկերացնել:

Կառավարության գործունեության ծրագրի բովանդակության վրա, Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ, ազդել է կառավարության գործունեության ժամկետի սահմանափակումն ու այն հանգամանքը, որ նոր կառավարության գործունեությունը համընկել է նախընտրական փուլի հետ: Այս իրավիճակում, ըստ բանախոսի, դժվար է գնալ իրական ռադիկալ փոփոխությունների:

Տիգրան Ջրբաշյանի դիտարկմամբ` կառավարության ծրագիրը որոշակի հակասություններ ունի նաև նոր Հարկային օրենսգրքի հետ:

«Հարկային օրենսգրքի քաղաքականությունը և այն ուղղությունները, որ հնչեցված են կառավարության ծրագրում, իրար չեն համընկնում»,- ասաց տնտեսագետն ու կարծիք հայտնեց, որ առաջիկայում Հարկային օրենսգիրքը դարձյալ լուրջ փոփոխությունների կենթարկվի:

Լրահոս
0