00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Ջիգարխանյանը մտորում է նոր դերի շուրջ

© SputnikАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերային և մտածում իր նոր դերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն ուզում է մի պատմություն բեմադրել և սեփական դերն ունենալ այդ ներկայացման մեջ։ Այս մասին նա խոսել է «Տեատրալ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

«Հիմա ես ապրում եմ դրա մեջ, շոշափում, արդեն ինչ-որ բան եմ լսում… Սակայն դեռ միայն մտածում եմ այդ դերի մասին, փորձերը կսկսենք դեկտեմբերին, իսկ գարնանը գուցե արդեն բեմադրենք։ Եթե կյանքը այլ կերպ չփոխվի», — ասաց նա։

Ջիգարխանյանը ժամանակին այս ներկայացումը խաղացել է Մայակովսկու անվան թատրոնի բեմում։

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Երբ չեմ խաղում, գլխացավեր եմ ունենում. Ջիգարխանյանը դարձավ 81 տարեկան

«Այդ ներկայացումն անչափ թանկ է ինձ համար։ Ես 25 տարի շարունակ Մայակովսկու թատրոնում Սթենլի Կովալսկի էի խաղում։ Դրա հետ է կապված իմ լուսանկարներից մեկի մի պատմությունը, որն ասես «Դորիան Գրեյի դիմանկարի» հակառակ տարբերակը լինի։ Հիշու՞մ ես` գրքի ամենասկզբում, երբ Բլանշը ժամանում է Ստելայի մոտ, նա ամուսնու լուսանկարն է ցույց տալիս։ Այդ լուսանկարում ես 30-ամյա սևահեր պատանի էի։ Ահա այդ դիմանկարը ներկայացման մեջ ապրեց մինչև վերջ, այնքան ժամանակ, մինչև արդեն ես սպիտակ մազերով էի բեմ դուրս գալիս։ Փառք աստծուն, այդ լուսանկարը տեսնում էին միայն դերասանները, հանդիսատեսը չէր տեսնում. այդ պատճառով լուսանկարը չփոխեցին։ Սակայն բեմադրության որոշ մասեր կարող են փոխվել ժամանակի ընթացքում», — պատմում է ռեժիսորը։

Ջիգարխանյանի խոսքով` գլխավոր դերում հանդես կգա Անատոլի Կոտը, որը հավատ կներշնչի այսօրվա հանդիսատեսին։

«Հիմա կպատմեմ գաղտնիքը. կերպարը պետք է սովորույթներով օժտված լինի։ Բոլոր հերոսներս ունեն իրենց սովորույթները, և ես չեմ հնարում դրանք, այլ ծնվում են դերի վրա աշխատելու ընթացքում, և հանդիսատեսը հավատում է սովորույթներ ունեցող կերպարներին», — ասաց նա։

Բացի այդ, Ջիգարխանյանը նշել է, որ ամենահետաքրքիրն ու կարևորը թատրոնում մարդու էությունն է։

«Թատրոնը շատ եմ սիրում, այսօր փորձում եմ մի բան, տեսնում եմ` լավ է, թե ոչ, իսկ հաջորդ օրը փորձում ենք դա անել։ Պատահում է` շփոթվում եմ, ինքս ինձ խաբում։ Սակայն դա ոչինչ, քանի որ թատրոնում կարևորը շարժումն է։ Կինոյում, եթե նկարեցիր, վերջ, դա հավերժ է, իսկ թատրոնում յուրաքանչյուր օր ինչ-որ բան է փոխվում, և ոչ մի վերջնական որոշում չկա։ Եվ այսպես ամբողջ կյանքը շոշափելով է անցնում», — ասաց նա։

Ջիգարխանյանը համոզված է, որ թատրոնը դարման է կյանքի ցավի դեմ։

Լրահոս
0