ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31ա/3 հասցեում գտնվող արագ սննդի սպասարկման կետի մոտ 4 քմ հատվածում այրվում են դարակներ, գույք և 1 սառնարան` մասամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել՝ 03.51-ին: