00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը վայելում է հայաստանյան այցը

© Sputnik / Asatur YesayantsКнязь и Великий магистр Суверенного военного ордена Мальты фра Мэтью Фестинг
Князь и Великий магистр Суверенного военного ордена Мальты фра Мэтью Фестинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետական այցով Հայաստան է ժամանել Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը։ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախագահ Սարգսյանն ու Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հանդես եկան հայտարարություններով։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Նախագահ Սարգսյանը հանդիպման ընթացքում առանձնակի շեշտեց, որ մեծ ջերմությամբ է ողջունում Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին Հայաստանում։ Այս այցը նա կարևոր համարեց դիվանագիտական հարաբերությունների խորացման և փոխգործակցության տեսանկյունից։

«Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի և քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակ ձևավորվել էին փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա: Մենք ունենք նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, և սրանք այն հիմքերն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս ձևավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ: Տեղյակ եմ, որ Դուք հագեցած օրակարգով ակտիվ այց եք անցկացնում մեր երկրում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենաք այդ ընթացքում ծանոթանալու մեր ժողովրդին, քրիստոնեական մեր մշակույթին, որն ինչ-որ տեղ նման է ընդհանուր քրիստոնեական մշակույթին, բայց նաև յուրատիպ է, առանձնահատուկ: Բարով եք եկել Հայաստան»,-ասաց նախագահ Սարգսյանը։

Ֆրա Մեթյու Ֆեսթինգն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի և հյուրընկալության համար։

«Ես իսկապես հիացած էի, երբ հնարավորություն ունեցա Ձեզ հանդիպելու Սուրբ Պետրոսի տաճարում, երբ Դուք ժամանեցիք մասնակցելու Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված պատարագին: Եվ ես կարծում եմ, որ հատկապես կարևոր է, որպեսզի քրիստոնյա ազգերի և քրիստոնեական կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան որքան հնարավոր է սերտ համագործակցություն հաստատել միմյանց հետ այս ժամանակներում հաստատված և իշխող աշխարհիկ բարքերի պայմաններում»,- ասաց Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը։

Արդեն հայտարարությունների ժամանակ Ֆրա Մեթյու Ֆեսթինը հայտնեց, որ 900 տարիների ընթացքում մեծ վարպետն առաջին անգամ է այցելում Հայաստան։ Սա հուշում է պատմությունը, սակայն փաստերը նրան թույլ են տալիս ենթադրել, որ այլ պետություններ այցելելիս մեծ վարպետն անցել է նաև Հայաստանով։ Մի բան հաստատ է` անկախ Հայաստանի պատմության մեջ սա մեծ վարպետի այցի առաջին դեպքն է։

© Sputnik / Asatur YesayantsՄալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Князь и Великий магистр Суверенного военного ордена Мальты фра Мэтью Фестинг с президентом Армении Сержем Саргсяном - Sputnik Արմենիա
Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

«Շատ քիչ երկրներից եք, որ ունեք դարավոր պատմություն։ Դուք ունեցել եք նաև մեծ ողբերգություններ։ Իմ պատիվն ու պարտականությունն է հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակներին։ Հուսամ` նման ողբերգություններ այլևս չեն լինի»,-նշեց նա։

Նա հայտնեց նաև, որ այս այցը հնարավորություն կտա կառուցել նոր գործակցություն արդեն իսկ ձևավորված արտակարգ հարաբերությունների հիման վրա։

«Ես մեծապես վայելում եմ այս այցը»,- իր խոսքը եզրափակեց նա։

Ֆրա Մեթյու Ֆեսթինգի պետական այցի օրակարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելը։

Մալթան ասպետական պետություն է։ Այն փաստացի տարածք չունի, ունի միայն երկու ամրոց և մի քանի վիլլա, որոնք Իտալիայի տարածքում են։ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն ունի անսահմանափակ լիազորություններ, իսկ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին նրան կարդինալի աստիճան է շնորհել։

© OpodoՄալթա
Город Валетта, Мальта - Sputnik Արմենիա
Մալթա

ՀՀ-ն ու Մալթայի հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել դեռևս 1993 թվականին։ Սակայն Հայաստանում Մալթայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել միայն 2014 թվականին։

Այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նորանշանակ դեսպան Պյեռ Կլիվ Ագյուսը նշել էին, որ հայ-մալթական հարաբերությունները ցանկալի մակարդակի չեն հասել։ Ուստի կարևորել են երկկողմ գործակցություն բազմակողմ ձևաչափերով։

Տեղեկացնենք նաև, որ 2014 թվականի մայիսի 14-ին էլ Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին։

Լրահոս
0