00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը բացել է հայ արքաների դամբարանները

© Из личного архива Акопа СимонянаРаскопки в селе Агцк, Аштарак
Раскопки в селе Агцк, Аштарак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։ Ապագայում այդ տարածքում կկառուցվի Հայոց պետականության թանգարան։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Աղձք գյուղում հայտնաբերվել են և բացվել հայ արքաների առաջին դամբարանները, որոնք հայոց պետականության նյութական վկայություն են հանդիսանում։ Այստեղ մինչև հիմա պահպանվում է Աղձքի կիսաքանդ եկեղեցին, որը թվագրվում է 4-րդ դարի առաջին քառորդին։

© Из личного архива Акопа СимонянаԱրագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։ - Sputnik Արմենիա
1/4
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։

2/4
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
© из личного архива Акопа СимонянаԱրագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։ - Sputnik Արմենիա
3/4
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
© Из личного архива Акопа СимонянаԱրագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։ - Sputnik Արմենիա
4/4
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
1/4
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
2/4
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
3/4
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։
4/4
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հայ հնագետները հայտնաբերել են Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների հայ արքաների առաջին դամբարանները։

«Այդ եկեղեցին համաքրիստոնեական ժառանգության հուշարձան է, կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն»,- ասաց մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանը։

Հրաշքով փրկված Աղձքի եկեղեցին

Աղձքի եկեղեցու տարածքում առաջին պեղումներն անցկացվել են խորհրդային շրջանում` 1974-1975թթ.։ Այդ ժամանակ հայտնաբերվել են արժեքավոր արտեֆակտներ։

«Երբ հասկացա, թե ինչ գանձ եմ գտել, ստիպված էի կյանքիս գնով պայքարել այդ հուշարձանի պահպանման համար թեկուզ այն տեսքով, որով մենք գտել էինք», — ասաց Սիմոնյանը։

Պատմական քարանձավը պետության հոգածության կարիքն ունի - Sputnik Արմենիա
Պատմական քարանձավը պետության հոգածության կարիքն ունի

Նրա խոսքով, հուշարձանը պետք էր փրկել այն պատճառով, որ պեղումներ անցկացնելուց հետո Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը որոշում էր ընդունել մաքրել տարածքն էքսկավատորների օգնությամբ` հարակից բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման նպատակով աշխատանքներ անցկացնելու համար։

Սիմոնյանը հիշում է, որ չնայած այդ շրջանում ծագած մեծ խնդիրներին, ճիշտ որոշում է կայացրել։ Առանց դրա նա հնարավորություն չէր ունենա պեղումները շարունակել այսօր։
Պեղումների երկրորդ «ալիքը» սկսվել է 2001թ-ին։

Այդ շրջանում հնագետների նեղ օղակը ևս մեկ անգամ համոզվել է, որ գործ ունի Հայաստանի համար նշանակալի հուշարձանի հետ։ Եկեղեցու տակ հայտնաբերված դամբարանի կողքին գտել են նաև քրիստոնեական Հայաստանի հուշարձանների համալիր. դա թե՛ սարկաֆագ է, թե՛ վառարան՝ կերամիկան թրծելու համար, մոնումենտալ շինությունների մնացորդներ և այլն։

«Այն, որ Արտաշեսյանների և Արշակունիների հայկական դինաստիաների արքաների աճյունները վերահուղարկավորվել են այստեղ հենց քրիստոնեական շրջանում, մենք իմանում ենք դամբարանների վրա հայտնաբերված խաչի և կատարած ուսումնասիրություների հիման վրա»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով, դա հայկական պետականության ևս մեկ հաստատում է, որի մասին 5-րդ դարում գրում է հայ պատմաբան Մովսես Խորենացին։

Արշակունիների մասունքները փրկվել են և վերահուղարկավորվել Աղձքում այն բանից հետո, երբ դրանք ցանկացել են իրենց հետ տանել 4-րդ դարում Հայաստան ներխուժած պարսիկները։ Նրանք համարել են, որ այդ կերպ իրենց հետ կտանեն Հայոց թագավորության փառքն ու վեհությունը։
Թագավորների մասունքները փրկել է զորավար Վասակ Մամիկոնյանը։

Հայոց արքաների ԴՆԹ-ն ենթակա է վերականգնման

Հայ հնագետները բացել են երկու դամբարանները 2015-2016թ.թ.-ին, պեղումների հերթական փուլի ժամանակ։

Երրորդը նախատեսում են բացել բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների ներկայությամբ։ Ժամանակին այդ տարածքն ընդգրկել է 50 հա, այսօր պահպանվել է ընդամենը կես հեկտարը։

Չնայած նրան, որ Աղձքի եկեղեցին ողբալի վիճակում է, այդուամենայնիվ, Սիմոնյանը նշեց, որ այն ամեն օր բազմաթիվ զբոսաշրջիկների և սփյուռքահայերի է գրավում։

Зимний Ереван - Sputnik Արմենիա
«Գրինչի գողացած Ամանորը». հայկական տարբերակ

«Մեր առջև խնդիր է դրված վերականգնել հայկական արքայական գենը։ Եթե մասունքներում հայտնաբերվի կոլագենի անհրաժեշտ քանակություն, ապա մենք կարող ենք վերականգնել այն»,- ասաց Սիմոնյանը։

Հակառակ դեպքում մասունքները կպահվեն այնքան ժամանակ, մինչև հաջորդ սերունդը չհայտնագործի տեխնիկա, որը կկարողանա բացահայտել արքաների ծագումնաբանությունը այդքան աղքատիկ տեղեկատվության պարագայում։

Պեղումներն անցկացվել են միայն պետբյուջեի հատկացրած միջոցների հաշվին։ Ապագայում այնտեղ նախատեսվում է ստեղծել Հայոց պետականության թանգարան։

Լրահոս
0