ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրը հունվարի 31-ին համերգ կտա Մադրիդում: Այս մասին հայտնում է իսպանական El Diario պարբերականը:
92-ամյա շանսոնյեն ելույթ կունենա Իսպանիայի մայրաքաղաքի «Բարքլեյքարդ» կենտրոնում (Barclaycard Center), որտեղ վերջին անգամ համերգ է ունեցել 2015-ի մայիսին:
Սեպտեմբերին նա համերգով է հանդես եկել իտալական Վերոնայում:
Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում 294 ձայնասկավառակ է թողարկել տարբեր լեզուներով, բազմաթիվ համերգներ է տվել աշխարհի ավելի քան 90 երկրում: