00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարդն ու մարդը «արարում» են միասին

© Sputnik / Armenuhi MkhoyanАндраник Аветисян
Андраник Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցի Անդրանիկ Ավետիսյանն առաջին նկարիչն է աշխարհում, որի անմիջական «գործընկերները» սարդերն են, ու նա նկարներ է ստեղծում բնական սարդոստայններից:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Տարիներ առաջ, երբ Անդրանիկն ընկերոջ արվեստանոցում պատահաբար նկատեց սարդոստայնը, հասկացավ, որ բնության հրաշքներից մեկն է ու ինքն իրենով արդեն արվեստի գործ: Գործարարությամբ զբաղվող երիտասարդի կայծակնային որոշումը դարձավ նախ հետաքրքրություն, ապա նաև՝ զբաղմունք. նկարչի ընտանիքում ծնված ու փոքր տարիքում նկարչությամբ զբաղվող երիտասարդի մեջ արթնացավ արվեստագետի ոգին, ու սկիզբ դրվեց մարդու ու սարդի համատեղ արարմանը:

«Ընկերներիցս մեկի արվեստանոցում նստած էինք, պատուհանի անկյունում սարդոստայն տեսա, որն արևի ճառագայթների տակ շա՛տ սիրուն էր: Տեսա, ու միտք առաջացավ սարդոստայնից արվեստի գործեր ստեղծել: Այդ սարդը վերցրի, բերեցի ու բաց թողեցի իմ արվեստանոցում, երկու օր այդ սարդը կորած մնաց, երրորդ օրը տեսա, որ պատուհանների անկյունում սիրուն գործել էր: Այդ օրվանից սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է սարդոստայնը վերցնել, մշակել, գունավորել ու ստեղծել արվեստի գործեր: Սկզբում շրջապատի ծիծաղի առարկան էի, լուրջ չէին ընդունում: Ասում էին ՝մեծ մարդ ես ընկել ես սարդերի հետ խաղ ես անում, բայց հետո արդեն տեսնելով, թե ինչ գործեր են ստեղծվում, սկսեցին ավելի լուրջ մոտենալ»,- պատմում է Անդրանիկը:

Սարդոստայնի թելն այնքան ամուր է, որ դրանից ձկնորսական ցանցեր են պատրաստում, օգտագործում լուսանկարչական օբյեկտիվներում և զրահաբաճկոններում, բայց հանրագիտարաններում և համացանցում հնարավոր չէ գտնել ուրիշ մեկին, որը սարդոսայնից գեղանկարներ է ստեղծում. գյումրեցի Անդրանիկ Ավետիսյանը միակն է, որ սարդոստայնից արվեստի գործ է ստեղծում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱնդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
1/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
© Sputnik / Armenuhi MkhoyanԱնդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
2/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
© Sputnik / Armenuhi MkhoyanԱնդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
3/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
© Sputnik / Armenuhi MkhoyanԱնդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
4/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
© Sputnik / Armenuhi MkhoyanԱնդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
5/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
1/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
2/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
3/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
4/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից
5/5
Անդրանիկ Ավետիսյանի ստեղծագործություններից

Հետաքրքիր էր տեսնել այն արհեստանոցը, որտեղ բացի մարդուց, նաև սարդեր են «աշխատում» ու որտեղ ստեղծվում է սարդոստանային նկարչությունը: Իրականությունը հեռու էր իմ երևակայածից՝ արհեստանոցն իր կոկիկությամբ, հետաքրքիր ու խորհրդավոր ինտերիերով տարբերվում էր տեսածս շատ արվեստանոցներից: Ամեն ինչ հավաքված էր ու մաքուր, իսկ այն սառնությունը, որ պետք է զգայի սարդոստայնից՝ չզգացի, ավելին՝ ստեղծված աշխատանքները թեև շատ պայծառ գույներով չէին առանձնանում, բայց տաքություն ու փիլիսոփայություն էին արտացոլում:

Անդրանիկը ցույց տվեց այդ պահին իր հետ «աշխատող» սարդերին ու արդեն պատրաստի գործերը, բայց անկեղծացավ՝ սարդոստայնի մշակման գործընթացն ու տեխնոլոգիան գաղտնիք է:

«Սկզբում սարդերին վերցնում էի բնությունից, ապա ուսումնասիրելով նրանց կյանքը զգացի, որ ես էլ կարող եմ սարդոստայն ստանալ: Կան սարդոստայներ, որ նույնիսկ առանց ձեռք տալու արդեն իսկ հետաքրքիր են, բայց կան նաև այնպիսիք, որոնց դեպքում պետք է անպայման դու միջամտես»,- նշեց Անդրանիկ Ավետիսյանը:

Նկարի ստեղծման ողջ գործընթացն է բարդ, մի փոքր անզգույշ քայլ, ու այդ ամբողջը կարող է ջուրը լցվել:

«Կարող է 10 օր աշխատես մի գործի վրա, բայց մի անզգույշ շարժումով ամեն ինչ փչացնես: Նուրբ է ու դժվար: Երբեմն սարդն իր երևակայությամբ է ինձ թելադրում, երբեմն իմ երևակայությունն է «հաղթում»»,- ասում է Անդրանիկը:

Սարդերի հանդեպ շատերը զզվանք, ոմանք արախնոֆոբիա (վախ սարդակերպերից) ունեն, բայց աշխարհում քչերը կան, որ սարդերին կարող են «համախոհ» համարել, ավելին՝ իրար լեզու հասկանալով ստեղծել արվեստի գործեր, այն էլ՝ աշխարհում եզակի: Սա պարզապես սարդոստայնի ցուցադրություն չէ, այլ իրական գեղանկարչություն՝ որի հումքը սարդոստայնն է, ներկերն ու մարդկային անսահման երևակայությունը: Փիլիսոփայություն, երաժշտություն, ուժ, հոգեվիճակ ու տիեզերք. յուրաքանչյուր ոք այս ամենը կտեսնի Անդրանիկի ստեղծագործություններում:

Լրահոս
0