00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոուրինյոն և «Յունայթեդը» ջախջախվեցին առանց Հենրիխ Մխիթարյանի

© premierleagueГлавный тренер «МЮ» Жозе Моуринью
Главный тренер «МЮ» Жозе Моуринью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ պարտություն կրեց: Լոնդոնում մանկունյանցիները 0:4 հաշվով պարտվեցին «Չելսիին»:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին պարզ ու հասկանալի պատճառներով շատ լարված սպասում էր նաև հայ երկրպագուն: Հիասթափության հերթական պահը հասավ հանդիպման մեկնարկային կազմերին ծանոթանալուց հետո. Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում էր ոչ միայն մեկնարկային կազմում, այլ նաև մանկունյանցիների հայտացուցակից:

Իսկ խաղի առաջին իսկ րոպեին Պեդրոյի խփած գնդակից հետո «Ստեմֆորդ Բրիջում» մնացած 89 րոպեների ընթացքում խաղում էր «Չելսին» և կարմիր մարզաշապիկ կրող մի թիմ: Մի թիմ, որ ընդհանրապես կապ չուներ կարմիր սատանաների հետ:

Անգլիական որոշ լրատվամիջոցներ արդեն Հենրիխ Մխիթարյանին առաջարկություններ են անում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Չեմ կարծում, որ հիմա հայ ֆուտբոլիստի համար այդ պահն է: Բայց այն, որ մեր հավաքականի առաջատարը հայտնվել է հոգեբանական խորը «փոսի» մեջ, փաստ է:

Խաղաժամանակ չստանալով՝ մեր ֆուտբոլիստը չի կարող նաև մարզավիճակ ձեռք բերել: Բոլորս էլ սպասում էինք, որ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա Եվրոպայի լիգայի՝ «Ֆեներբախչեի» հետ խաղում: Սակայն այդ խաղում 4:1 հաշվով հաղթելուց հետո Մոուրինյոն կարող էր ասել, որ շատ ճիշտ է ընտրել հաղթական կազմը: Իսկ ազնվականների խաղից հետո ի՞նչ է ասելու Մոուրինյոն: Ռաուլի, Կասիլյասի ֆուտբոլային ճակատագրերի հետ «խաղալուց» հետո մի՞թե պորտուգալացին որոշել է հետք թողնել Մխիթարյանի կարիերայի վրա:

Генрих Мхитарян с Жозе Мауринью - Sputnik Արմենիա
Մոուրինյու. «Ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին»

Փաստ չէ, որ եթե Մխիթարյանը թիմի կազմում լիներ, «Մանչեսթեր Յունայթեդը» չէր պարտվելու «Չելսիին»: Բայց այսպե՞ս: Այսպե՞ս խայտառակ խաղով: Միանշանակ այս մրցավեճում մանկունյանցիների մասին կարելի էր հիշատակել միայն նայելով ֆուտբոլիստների մարզահագուստներին:
Թիմի կիսապաշտպանության կենտրոնում չկար մի ֆուտբոլիստ, որը կարող էր ինչ-որ բան կազմակերպել հարձակվողների համար: Բացի այդ, տուգանային հրապարակում էլ հենակետային պաշտպանների փոխօգնության իսպառ չլինելու պայմաններում, լոնդոնցիները հնարավորություւն էին ստանում հարված կատարել և՛ միջին, և՛ հեռու տարածություններից:
Խաղի սկիզբը հիշեցրեց Հայաստան-Ռումինիա «տխուր» խաղի մեկնարկը: Ֆուտբոլիստները դեռ չէին տաքացել, բայց հաշիվն արդեն բացված էր:

Կենտրոնական պաշտպանների կոպիտ սխալից հետո, հանդիպման արդեն առաջին րոպեին հայտնվելով հետապնդողի դերում, «Ման.Յունայթեդը» դուրս չեկավ ցայտնոտից:

Խաղին կարելի է ասել ներկա չէր Զլատան Իբրահիմովիչը: Պարզ է, որ շվեդը կախված ֆուտբոլիստ է իր խաղընկերներից ու եզակի դեպքերում էր փոխանցում ստանում: Բայց առանց գնդակի էլ Զլատանը ոչ մի բան չէր անում ու ամբողջ խաղի ընթացքում ընդամենը մեկ վտանգավոր հարված կատարեց:

Վերջին անգամ սեփական հարկի տակ Յունայթեդը «Չելսիին» 0:4 հաշվով պարտվել էր 1968 թվականին, ճիշտ է՝ 2001 թվականին էլ «Չելսին» Մանչեսթերում հաղթել էր խոշոր՝ 3:0 հաշվով:

Սա միանշանակ խայտառակութուն էր մանկունյացիների համար ու ապտակ ոչ միայն նրանց, այլ նաև՝ Մոուրինյոյի հեղինակությանը:

Հիմա արդեն Ժոզեն դժվարությամբ է արդարանալու: Հիմա արդեն խոսքերով ոչ ոքի ոչ մի բան չես ապացուցի: Պետք է խաղ ցուցադրել ու արդյունքի հասնել: Եվ դրա համար մեկ կամ երկու խաղը բավարար չի լինելու:

Ստացվում է, որ իր նոր թիմի համար ամենածանր հատվածում կարող է խաղադաշտ դուրս գալ Հենրիխ Մխիթարյանը: Ու պատկերացնու՞մ եք, թե ինչ որակյալ մանրադիտակով են դիտելու անգլիացիները հայ ֆուտբոլիստի խաղը: Նորից արգելք պետք է հաղթահարել: Մեծ հաշվով, եթե Մխիթարյանը դուրս գա խաղադաշտ, նա պարզապես պետք է ձգտի ցուցադրել իր որակները: Այստեղ էլ կարող է խնդիր առաջանալ, որովհետև մանկունյանցիների համագործակցությունը խաղադաշտում այս պահին շատ վատ մակարդակի վրա է:

Սպասենք, ու տեսնենք թե երբ խաղադաշտում կլինի մեր ֆուտբոլիստը և հուսանք, որ նրա մուտքը խաղադաշտ վերջապես ժպիտ կպարգևի «Յունայթեդի» երկրպագուներին:

Լրահոս
0