00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովետական հարսանիք կամ ինչպես անել, որ հարսի լեզուն կարճ լինի

© Личный архив А.ВанескегянаСвадьба Армана Ванескегяна
Свадьба Армана Ванескегяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարսանիքները միշտ էլ նկարագրել են տվյալ ժողովրդի մշակույթն ու մտածելակերպը: Հայկական հարսանիքներում կան ավանդույթներ, որոնք անգամ մեկ դար անց պահպանվել են: Խորհրդային շրջանում դրանք առավելապես նոր երանգներ են ստացել: Sputnik Արմենիան առաջարկում է ուղևորվել մի քանի տասնամյակ հետ ու վերհիշել սովետական հարսանիքները նշելու եղանակները:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Պատին փակցված գորգի վրա բամբակներով գրված հարսանեկան շնորհավորանքներ, մեքենայի վրա՝ տիկնիկ, և, ի վերջո, կարմիր խնձոր: Այս ամենը կոչվում է «սովետական հարսանիք»:

Իրինա Աբրոյանն այսօրվա պես հիշում է՝ խորհրդային տարիներին հարսանիքին նախապատրաստվելն ամիսներ էր տևում, որովհետև ամբողջ սնունդն իրենք էին պատրաստում, իսկ հարսանեկան զգեստը վարձույթով վերցնում էին երկար փնտրտուքներից հետո, այլ կերպ ասած՝ «տակից»: Լայնեզր գլխարկներ ու ժանեկազարդ երկար ձեռնոցներ: Սովետական հարսանիքներից պահպանված լուսանկարներում սա տարածված նորաձևություն էր: Մեր զրուցակիցը՝ Իրինա Աբրոյանը, փոքր-ինչ շեղվել էր այդ միտումներից:

«Գնացինք մի կնոջ մոտ, որն Ամերիկայից հարսանեկան զգեստներ էր բերում ու վարձույթով տալիս: Այն ժամանակ նրան գտնելն էլ էր մեծ պատմություն: Ամեն մարդ չգիտեր նրա տեղը: Սկեսուրիս ծանոթների միջոցով հասանք նրան: Հիշում եմ՝ հունական արտադրության զգեստ էր՝ առանց ավելորդությունների»,- ասաց Իրինա Աբրոյանը:

Նա պատմեց, որ սովետական հարսանիքներն այսօրվա պես ռեստորաններում չէին անցկացնում. առավել ունևորները դպրոցի դահլիճ էին վարձում, իսկ համեստ հարսանիքի կողմնակիցները նախընտրում էին վրաններում նշելը: Սակայն երկու դեպքում էլ «հարսանքատերերն» իրենք էին պատրաստում մատուցվող սնունդը:

© Личный архив А.ВанескегянаԻրինայի և Արմանի հարսանեկան լուսանկարը
Свадьба Армана Ванескегяна - Sputnik Արմենիա
Իրինայի և Արմանի հարսանեկան լուսանկարը

«Մեր հարսանիքը նշել ենք դպրոցում: Դրսում խորովածի շշերի մի անվերջանալի շարք էր: Տղամարդիկ, դիմացը նստած, անընդհատ թեքում էին, որ չվառվի, համեղ լինի: Իսկ ներսում կանայք տանում-բերում էին նախապես պատրաստված ուտեստները»,- պատմեց Իրինան՝ ընդգծելով, որ հիմնականում հարսանիքներին կանայք ոչ թե վայելում, այլ հոգնում էին:

Ի դեպ, սովետական հարսանիքների ժամանակ հարսի համար ընդունված չէր անկաշկանդ պարելն ու ուտելը: Իրինան պատմեց, որ իրենք համեմատաբար ավելի ժամանակակից էին՝ ինքը չի սահմանափակվել միայն ավանդական «հարսի պարով», պարել է ամբողջ հարսանիքի ընթացքում՝ առանց մտահոգվելու, թե կողքից ինչ կմտածեն. չէ՞ որ դա իրենց օրն էր:

© Sputnik / Личный архив А.ВанескегянаԻրինայի ու Արմանի հարսանիքը
Свадьба Армана Ванескегяна - Sputnik Արմենիա
Իրինայի ու Արմանի հարսանիքը

Խորհրդային ժամանակներում հայկական հարսանիքներ են մտել նոր սովորույթներ: Ընդունված է համարել, որ հենց այդ շրջանում հարսանեկան մշակույթը ձևափոխություններ է կրել:

Հենց սովետական հարսանիքներն առաջ քաշեցին «կարմիր խնձորի» նորաձևությունը: Ավելին, 60-70-ականներին այն դարձավ պարտադիր պայման: Հետխորհրդային Հայաստանում «ազգային ավանդույթը» չզիջեց իր դիրքերը:

Սովետական հարսանիքների պատվավոր մեքենաներն էին «Ժիգուլին» և «Վոլգան»: Դրանց վրա հիմնականում դնում էին սպիտակ զգեստով տիկնիկներ կամ էլ ծայրահեղ դեպքում փուչիկներ էին ամրացնում, եթե հարսանքավորները փորձում էին ընդդիմանալ ավանդույթին:

«Մենք որոշեցինք մեքենայի վրա ոչինչ չփակցնել. այդ իմաստով ավելի զուսպ հարսանիքի կողմնակիցներ էինք»,-պատմեց Իրինան:

Տասնյակ տարիների պատմություն ունի հարսի ուսին լավաշ փռելն ու նրան մեղր հրամցնելը: Նախկինում այն տալիս էին գդալի հակառակ կողմով, որ հարսի լեզուն կարճ լինի:

Մեղրի «փորձությունն» անցնելուց հետո նորապսակները տան շեմին ափսե էին կոտրում ոտքով: Այս սովորույթը պահպանվել է նաև նորագույն ժամանակներում:

Տուն մտնելուց հետո հարս ու փեսային սպասվում էր գորգի վրա բամբակներով փակցված հարսանեկան շնորհավորանքները, մոտավորապես հետևյալ գրությամբ՝ «Երջանկություն նորապսակներին»:

Խորհրդային հարսանիքներից բազմաթիվ սովորույթներ պահպանվել են մինչ օրս՝ պարզապես փոքր-ինչ այլ դրսևորումներով, օրինակ՝ մեքենայի վրայի տիկնիկը փոխարինվել է հարսանեկան մատանիով կամ ծաղկեփնջով, ազգականների կողմից ամենահարգված թամադան՝ «թամադա» աշխատող հայտնի կամ անհայտ դերասանով: Մի բան հաստատ է՝ եթե նախկինում հարսանեկան ավանդույթները պահպանվում էին՝ նաև շրջապատի կարծիքը հաշվի առնելով և ասեկոսեներից խուսափելով, ապա այսօր նորապսակներն իրենց կյանքի ամենահիշվող օրը հարմարեցնում են իրենց ճաշակին ու նախասիրություններին:

Լրահոս
0