00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Մարտիրոսյանը պատմել է «Բելավիայի» հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Армен Мартиросян
Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 21-ին ստիպված է եղել վերադառնալ Կիևի օդանավակայան, քանի որ ուկրաինական իշխանությունները սպառնացել են կործանիչներ բարձրացնել ինքնաթիռում գտնվող «հակամայդանցի» Արմեն Մարտիրոսյանի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Մարտիրոսյանին, որին ուկրաինական ԶԼՄ-ները ներկայացնում են որպես բլոգեր, լրագրող ու Հակամայդանի ակտիվիստ, Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «տեղեկատվության կրիչի» պատճառով: Այդ մասին Մարտիրոսյանն ասել է բելառուսական TUT.by-ին տված հարցազրույցում:

Самолет. Посадка - Sputnik Արմենիա
Հայ ուղևորի պատճառով օդանավը Կիև է վերադարձել

Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 21-ին ստիպված է եղել վերադառնալ Կիևի օդանավակայան, քանի որ ուկրաինական իշխանությունները սպառնացել են կործանիչներ բարձրացնել ինքնաթիռում գտնվող «հակամայդանցի» Արմեն Մարտիրոսյանի պատճառով: Վայրէջքից հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները չվերթից հանել են Հայաստանի քաղաքացուն: Բելառուսի ԱԳՆ-ն արդեն բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ Կիևում բելառուսական ինքնաթիռի հարկադրված վայրէջքի համար:

Ինչպես նշել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցը, գերատեսչությունը տեղեկություն է ստացել, որ Կիև-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռում օտարերկրյա քաղաքացի կա, որը կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը:

Ուղևորը, որի պատճառով բելառուսական ինքնաթիռը վերադարձել է «Ժուլյանի» օդանավակայան, «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության կառավարման անդամ Արմեն Մարտիրոսյանն է:

«Ինձ դուրս բերեցին ինքնաթիռից անվտանգության ծառայության աշխատակիցները, ստուգեցին իմ բոլոր իրերը, ինչ-որ տեղեկատվության կրիչ էին որոնում: Հետո ոչինչ չգտան, ակտ կազմեցին այն մասին, որ ինձ մոտ անթույլատրելի բան չեն գտել, ազատ արձակեցին: Հասցրեցի մեկնել հաջորդ չվերթով»,- պատմել է Մարտիրոսյանը:

Facebook-ի իր էջում նա գրել է, որ միջադեպի մանրամասները կպատմի իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո: Մարտիրոսյանը նաև հայտարարել է, որ մտադիր է դատի տալ ուկրաինական իշխանություններին:

Լրահոս
0