ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լևոն Սահակյանին, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակահարել է 1977 թ. ծնված Վահան Ղազարյանը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.50-ին ոստիկանության ծառայողները Վահան Ղազարյանին հայտնաբերել են Երևանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում, բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.35-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Լևոն Սահակյանը գիտակցության չգալով մահացել է:
Վահան Ղազարյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: