ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ըմբիշը «Վկոնտակտե» սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել մի շարք մարդկանց, որոնց թվում են նաև Գագիկ Ծառուկյանն ու Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Վիրահատությունը հեշտ չէր, սակայն հաջող անցավ: Շնորհակալություն բժիշկ Գերդ Բաումերին և նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին և սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին աջակցելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արսեն Բադալյանին, որն իմ կողքին էր և քաջալերում էր:
Շնորհակալություն Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին, նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Նորիկ Գևորգյանին Կիևի օդանավակայանում առաջացած խնդիրը հարթելու համար:
Նաև շնորհակալ եմ Հենրիխ Մխիթարյանին Ֆրանկֆուրտում ցուցաբերած ուշադրության համար:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սոցցանցերում գրել ու սատարել են. գնահատում եմ»,- գրել է Միհրան Հարությունյանը: