00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
50 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Ալթունյանը դիմում է գործնական համակարգային քայլերի

© Sputnik / Asatur YesayantsЛевон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, որ պետպատվերով իրականացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար ուղեգիր ունեցող հիվանդները մեկ շաբաթից հնարավորություն կստանան օգտվել այդ ծառայություններից։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հանդես է եկել աննախադեպ նախաձեռնությամբ. թանկարժեք հետազոտությունների կարիք ունեցող հիվանդները, որոնց պետպատվերով սպասարկելու համար բուժկենտրոնները գումար չունեն և հերթագրել են դիմողներին, մեկ շաբաթից կարող են օգտվել այդ ծառայություններից՝ նախարարության հետ կնքած պայմանագրերի հիման վրա։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Ո՞վ է և ինչո՞վ է զբաղվում առողջապահության նորանշանակ նախարարի որդին

Առողջապահության նախարարը տեղյակ է՝ ամենուր քաղաքացիներին հերթագրում են՝ ասելով, որ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ծրագրի 2016 թ.-ի ֆինանսավորումն ավարտվել է։

Խնդրի լուծման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է բժշկական կազմակերպություններում պետպատվերով մատուցվող ծառայությունների, առաջին հերթին՝ թանկարժեք մագնիսառեզոնանսային շերտագրման, համակարգչային տոմոգրաֆիական և այլ հետազոտությունների գները։

Բուժկազմակերպությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական պատվերով փոխհատուցվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գները համահունչ դարձնել շուկայական արժեքին, իսկ պետբյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով մարդկանց սպասարկել։

Պայմանագրեր են կնքվել, և մեկ շաբաթից ուղեգիր ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ հետազոտությունները։

Նախարարը նաև հայտնեց, որ ներդրել են չափորոշիչներ, որոնցով աշխատելու են բժիշկները և որոնց հիման վրա գնահատելու են նրանց աշխատանքը։

Լևոն Ալթունյանը նշեց, որ պատրաստվում է համակարգային փոփոխությունների գնալ ոլորտում, իսկ առաջին արդյունքների մասին կհայտնեն մի քանի ամիս անց՝ տարեսկզբին։

Լրահոս
0