ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր` ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ, այդ մասին հայտնում է Ֆրանսիայի կառավարության կայքը։
Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:
Ներկայիս ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:
Վիսկոնտին եղել է Լատվիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան, Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս։