00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բենզինն էժանացել է. շուկա է մտել նոր ընկերություն

© Sputnik / Asatur YesayantsБензин. Бензоколонка
Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան բենզինի շուկայում էժանացում է գրանցվել: Վառելիքի 1 լիտրի գինը նվազել է 20 դրամով: ՏՄՊՊՀ-ում դա մեկնաբանում են շուկայում նոր տնտեսվարողի ի հայտ գալով:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, մեկնաբանելով վերջին օրերին հայաստանյան շուկայում բենզինի գնի էժանացումը, հայտնեց, որ շուկայում հայտնվել է նոր ներկրող, որն էլ էժան գնով է վաճառում բենզինը:

«Ուսումնասիրությունները պարզել են, որ բենզինի շուկայում ավելացել է ներկրող ընկերությունների թիվը: Շուկայում հայտնվել է նոր ընկերություն՝ «Մաքս Գրուպը», որն ավելի էժան գնով լուրջ խմբաքանակների ձեռքբերումներ է իրականացրել և արդյունքում ավելի էժան վաճառք կատարել ՀՀ-ում: Դրա շնորհիվ բենզինի ընդհանուր գները նվազել են՚,- ասաց Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ նոր ընկերությունը բենզին է ներկրում ՌԴ-ից:

Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ այս շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, և ցանկացողը կարող է բենզին ներկրել Հայաստան:

Մինչ այժմ ՀՀ բենզինի շուկան բաժանված էր գերիշխող դիրք ունեցող երկու ընկերությունների՝ «Ֆլեշի» և CPS-ի միջև:

Ի դեպ, շուկայում հայտնված նոր «Մաքս գրուպ» ընկերությունը, ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով, Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2 տարի առաջ՝ 2014թ-ի հուլիսին: Սեփականատերը ՀՀ քաղաքացի Հովհաննես Սուրենի Մարգարյանն է:

Բենզինի միջազգային շուկայում, ի տարբերություն Հայաստանի, այժմ գների բարձրացում է նկատվում: Արտակ Շաբոյանի խոսքով` հայաստանյան շուկայում միջազգային շուկայի փոփոխությունները անուղղակիորեն են ազդում, քանի որ բենզինը Հայաստան է գալիս ռուսական շուկայից, և փոփոխված գնով ձեռք բերված վառելիքը մեր երկիր հասնում է ավելի ուշ:

Լրահոս
0