ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հրդեհի «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հրդեհը մարվել է ժամը 11.08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել է պատին ամրացված 3 էլ. անջատիչ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից: Տուժածներ չկան: