ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Բելառուսի սահմանապահները Լիտվայի հետ սահմանին ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացու, որոնք պատրաստվել են անօրինական կերպով անցնել Լիտվա, հայտնել են Բելառուսի պետական սահմանապահ հանձնաժողովից, հաղորդում է Sputnik Բելառուսը։
Սահմանախախտներին նկատել են հոկտեմբերի 19-ին, տղամարդիկ (1988թ. և 1978թ. ծնված) Mitsubishi ավտոմեքենայով են եղել։
«ՀՀ քաղաքացիները պատրաստվել են անօրինական կերպով հատել սահմանը, նրանց մոտ եղել են տաք հագուստ, փող, բջջային հեռախոսներ», — հաղորդել են հանձնաժողովից։
Հաղորդվում է նաև, որ տղամարդկանց մոտ եղել են ժամկետանց միգրացիոն քարտեր։ Նրանց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ` սահմանն ապօրինի հատելու փորձի և սահմանապահ ռեժիմը խախտելու փաստով։