ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: