ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց ու նրբանցք և 1 խաղահրապարակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Խարբերդի 15-րդ փողոցի, Մուշականի 7-րդ, 8-րդ, 11-րդ փողոցների, Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող հ. 122 մանկապարտեզի հարակից այգու, Աղաբաբյան փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: