Նաոմին երկու ձագ է ունեցել Նիժնի Նովգորոդի «Լիմպոպո» կենդանաբանական այգում։ Նորածինների մայրը սև է, հայրը` պտավոր։ Ձագուկները մորից ժառանգել են գույնը, ինչը կենդանաբանների խոսքով, հազվագյուտ երևույթ է։
Փոքրիկների դաստիարակությամբ զբաղվում է Նաոմին։ Նա կերակրում է ձագերին և զբոսանքի տանում։ Անցյալ տարի ամռանը Նաոմին ևս երկու ձագ էր ունեցել, սակայն նրանք պտավոր էին։ Սև հովազները հազվադեպ երևույթ են վայրի բնության մեջ, նրանց գույնը գենետիկ մուտացիայի արդյունք է։ Նիժնի Նովգորոդի «Լիմպոպո» կենդանաբանական այգին հիմնադրվել է 2003 թվականին, այնտեղ շուրջ 1300 կենդանի կա։