ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Ըստ հաղորդման` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:
Նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական էր ներկայացրել օրեր առաջ։