00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին

© presidentСерж Саркисян и Курио Микурия
Серж Саркисян и Курио Микурия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը նրա հերթական այցը Հայաստան համարել է երկրի մաքսային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում Համաշխարհային մաքսային կազմակերպության հետևողականության վկայություն:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը և հույս հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը նոր խթան կհանդիսանա փոխգործակցության հետագա ամրապնդման ու խորացման համար, ինչպես նաև թույլ կտա գնահատել վերջին տարիներին այս բնագավառում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունը:

Նախագահը հաջողություն է մաղթել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ Երևանում անցկացվող «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովի աշխատանքներին:

Կունիո Միկուրիան աշխատաժողովի անցկացումը Երևանում պայմանավորել է այն հանգամանքով, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը տարիներ շարունակ Հայաստանում մասնակցել է բարեփոխումների իրականացմանը, և ցանկություն կար Հայաստանը ներկայացնել նաև որպես օրինակելի պետություն հարևան երկրների համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև երկարամյա արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հնարավորություններին, ՀՀ մաքսային ոլորտում կազմակերպության աջակցությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին, այդ թվում՝ օրենսդրության կատարելագործման, սահմանային անցակետերի արդիականացման, էլեկտրոնային համակարգերի ներդրման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքներին:

Լրահոս
0