00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ բանկային ասոցիացիայի նախագահ. Եթե կա եվրո, ինչու՞ մենք էլ ռուբլու չանցնենք

© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցПрезидент Ассоциации российских банков Гарегин Тосунян
Президент Ассоциации российских банков Гарегин Тосунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց միասնական դրամական միավորի անցման հնարավորությունը՝ միաժամանակ հավելելով, որ ԵԱՏՄ միասնական բանկային համակարգ ստեղծելու կարիք չկա:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Տարիներ առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ դեմ չէ Հայաստանի տարածքում ռուսական ռուբլու շրջանառությանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց ՌԴ բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը: «Չգիտեմ, թե ինչպես է այսօր ՀՀ իշխանությունը վերաբերվում այս հարցին, բայց դա դրական քայլ կլիներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ տարածքում միասնական դրամական միավորի ներդրման հնարավորությանը, Գարեգին Թոսունյանն ասաց, որ այս պահին նման հեռանկար չի տեսնում, բայց և հավելեց, որ եթե նման անցում կատարվի, այն պետք է ուղղված լինի դեպի ռուսական ռուբլին:

«Լավ կլիներ, իհարկե: Եթե բազում երկրներ միասնական եվրո ունեն, ինչու՞ մենք էլ ռուսական ռուբլու չանցնենք»,- ասաց նա:

Իսկ, օրինակ, ԵԱՏՄ տարածքում միասնական բանկային համակարգ ստեղծելու գաղափարը Գարեգին Թոսունյանն այնքան էլ չի ողջունում: Նրա համոզմամբ, միության անդամ յուրաքանչյուր երկիր պետք է շարունակի զարգացնել իր բանկային համակարգը:

«Եվրոպական միությունը, որն արդեն շուրջ 20 տարի միասնական դրամական միավորի փորձ ունի, միևնույն է` չի գնում բանկային միասնական համակարգ ստեղծելու ուղով: Ճիշտ է` Եվրաբանկը որոշ ուղղություններ է թելադրում, հսկողություն իրականացնում, բայց երբեք չի փորձում արգելել առանձին բանկային համակարգերի ինքնուրույնությունը: Յուրաքանչյուր երկրի բանկային համակարգի ազատությունը նաև ինքնիշխանության որոշակի երաշխիք է»,- ասաց Թոսունյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ և ՌԴ բանկային համակարգերի համագործակցությանը, Գարեգին Թոսունյանի խոսքով, երկու երկրների միջև դրամական միավորների շրջանառության և բանկային գործառնությունների որոշակի պարզեցման և համապատասխանեցման անհրաժեշտություն կա:

 

Լրահոս
0