00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական օղու պատմությունը. ուրարտական սեպագրությունները և թորման առաջին սարքը

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցПитейное заведение
Питейное заведение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օղին թունդ ալկոհոլային խմիչք է` հայտնի ողջ աշխարհում։ Սակայն քչերը գիտեն, որ հայերը դեռ երկու հազար տարի առաջ պատրաստել են մրգային օղի։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանը միշտ հայտնի է եղել ոչ միայն գինով, այլև մրգային օղիով, որը պատրաստել են հնագույն ժամանակներից։ Հայաստանում մրգային օղի պատրաստելու մասին առաջին տվյալները թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակով։ Դրա վկայությունն Ուրարտուի արքաների սեպագիր արձանագրություններն են։

«Տվյալներ չկան, որոնք կհաստատեին, որ օղին ողջ աշխարհում տարածվել է հենց Հայաստանից, բայց այն, որ օղին գինու նման ծագել է հայկական լեռնաշխարհում, փաստ է»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Օղի` թույն երիտասարդների և խմիչք` արքաների համար

Վերոհիշյալ արձանագրությունների համաձայն` օղին վաղեմի ժամանակներից համարվել է արքաների խմիչք, այն նախատեսված չի եղել հասարակ մահկանացուների համար։ Այդ ժամանակ համարվել է, որ հասարակ ժողովուրդն այնքան ուժեղ չէ, որ «դիմակայի» օղու ուժին, իսկ թագավորներին Աստված դյուցազնական ուժ է տվել։

«Մարդու արյան մեջ կան ֆերմենտներ, որոնք նպաստում են օղու թեթև յուրացմանը։ Որոշ ազգերի արյան մեջ այդ ֆերմենտները շատ չեն կամ լիովին բացակայում են։ Ուստի այդ ազգերի ներկայացուցիչները «չեն յուրացնում» օղին»,- նշեց Հարությունյանը։

Вино - Sputnik Արմենիա
Գինու հայրենիք Հայաստանը կամ ինչպես էին հայերը գինի առաքում Բաբելոն

Միջին դարերում երիտասարդներին արգելել են օղի խմել։ Ինչպես վկայում են միջնադարյան ձեռագրերը, օղին երիտասարդների համար համարվել է թույն, իսկ մեծահասակների համար` կաթ։

«Մեր պապերը ճաշից առաջ 25 գրամ օղի են խմել, այդպիսի ավանդույթ կա շատ հայկական ընտանիքներում»,- ասաց մեր զրուցակիցը։ Այսօր դա ավելի շատ հայկական խնջույքի սեղանի խորհրդանիշն է, միաժամանակ հնում համարվել է, որ եթե առավոտյան մի փոքր օղի խմես, ապա օրը հաջող կանցնի։

Ուտելուց առաջ օղի խմելու ավանդույթը ձևավորվել է շուրջ 200 տարի առաջ, չէ՞ որ օղին թանկ հաճույք էր, այն կարող էին իրենց թույլ տալ միայն հարուստները։ Հարությունյանի խոսքով` մեկ լիտր օղի պատրաստելու համար պահանջվում է 25 կգ միրգ։

Օղի պատրաստելու տեխնոլոգիան և ռուսական ազդեցությունը

Օղի պատրաստելու սարքն առաջացել է այն բանից հետո, երբ մարդկանց առջև նավթը մաքրելու հարց է դրվել։ Այդպես էլ հայտնվել է թորման սարքը, որն ավելի ուշ սկսել են օգտագործել օղի ստանալու համար։

Организатор и учредитель фонда Фестиваль Арени Нуне Манукян - Sputnik Արմենիա
Ընկեր ջան, գինի լից. մեկնարկում է «Արենի» փառատոնը

«Մատենադարանում պահվում է 13-րդ դարի ձեռագիր, որտեղ մանրամասն պատմվում է այն մասին, թե ինչպես թորման սարք պատրաստել։ Նշանակում է` միջնադարում մեզ մոտ արդեն գոյություն է ունեցել օղի պատրաստելու տեխնոլոգիա, Եվրոպայում այն հայտնվել է միայն 19-րդ դարում»,- ասաց Հարությունյանը։

Չնայած նրան, որ ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել, օղի պատրաստելու տեխնոլոգիան նույնն է մնացել։ Օղու արտադրությունում իսկական հեղափոխություն է սկսվել այն բանից հետո, երբ ռուս կայսր Պյոտր Առաջինը Ռուսաստան է բերել այդ խմիչքը պատրաստելու տեխնոլոգիան։ Դրանից հետո տարածվել է ցորենից կամ կարտոֆիլից պատրաստված օղին։

© Sputnik / Ани ЛипаритянՕղի թորելու սարք
Օղի թորելու սարք - Sputnik Արմենիա
1/3
Օղի թորելու սարք
© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցՕղի են խմում խնջույքի սեղանի շուրջ
Օղի են խմում խնջույքի սեղանի շուրջ - Sputnik Արմենիա
2/3
Օղի են խմում խնջույքի սեղանի շուրջ
© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՕղու վաճառք
Օղու վաճառք - Sputnik Արմենիա
3/3
Օղու վաճառք
1/3
Օղի թորելու սարք
2/3
Օղի են խմում խնջույքի սեղանի շուրջ
3/3
Օղու վաճառք

«19-րդ դարի վերջին Հայաստանում ռուսական կապիտալի հայտնվելը մեզ մոտ դրել է ցորենի օղու արտադրության հիմքը։ Այն աստիճանաբար դուրս է մղել մրգային օղին»,- ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով` ցորենի օղին խորթ է մեր մշակույթին, սակայն ավելի անվտանգ է, քան մրգայինը։ Մրգային օղին գլխավորապես պատրաստել են Հայաստանի բարձր լեռնային շրջաններում, հենց այնտեղ, որտեղ խաղող չի աճել։

Լրահոս
0