ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր — Sputnik. Հոկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Թերթիկներ ալբոմից» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա դաշնակահար Արթուր Ավանեսովը: Ծրագրում ընդգրկված են «Թերթիկներ ալբոմից» ժանրի XIX-XX դդ. կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը կրում էր «Անուրջներ» խորագիրը: Ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը (մեցցո սոպրանո), Արմինե Վարդանյանը (սոպրանո) և Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր): Ծրագրում ընդգրկված էին Վ. Պարթևի, Կ. Անանյանի, Հ. Մելիքյան, Ա. Բաբաջանյանի և Ղ. Սարյանի ստեղծագործությունները: