00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քերովբյան. Հայաստանում ծաղկում են ռաբիսն ու ջազը

© Sputnik / Lilit SokhakyanАрам Керовбян
Арам Керовбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ տարիքում Արամ Քերովբյանը որոշում է կյանքը լիովին նվիրել երաժշտությանը: Փարիզում նա ծանոթանում է Վերժինեի` ապագա կնոջ հետ, դառնում «Կոչնակ» խմբի անդամ, այնուհետև եկեղեցական երաժշտություն աշակերտում երաժշտապետ Արամանյակ Արապյանի մոտ, վարպետի մահվանից հետո էլ ստանձնում իր գործը Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Երկար ժամանակ երաժշտության տեսության շուրջ աշխատելու արդյունքում, հիսուն տարեկանում Արամ Քերովբյանը շարականների թեմայով դոկտորական է պաշտպանում: Այսօր Փարիզի հայկական եկեղեցու երաժշտապետը, բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակը ղեկավարում է «Ակն» երգչախումբը և Եկեղեցական երաժշտության ուսուցման կենտրոնը, թատրոնի աշխատանքներ է անում, նաև տալիս վարպետաց դասեր, որոնց մասնակիցների մեծ մասը հայ չեն: «…Հայերը ծնվում են երաժիշտ կամ երաժշտագետ և սովորելու կարիք այլևս չունեն…»,-ժպտալով նշում է պարոն Արամը մեր զրույցի ամենասկզբում: Իսկ վերջում երաժշտության մասին այս զրույցը ամփոփվում է հույսով` դրական փոփոխությունների, ժառանգության գնահատման և իհարկե` պատմության հարցադրման…:

Արամ Քերովբյանի հետ զրուցել է Լիլիթ Սոխակյանը. զրույցն ընթացել է արևմտահայերեն։

-Պարոն Արամ, Փարիզում Ձեր նախաձեռնությամբ ստեղծվեց «Ակն» երգչախումբը, ապա հիմնադրվեց Եկեղեցական երաժշտության ուսուցման կենտրոնը: Կպատմե՞ք այդ աշխատանքի մասին:

1985 թվականն էր, մի փառատոնի առիթով հինգ հոգով հավաքվեցինք, հապճեպ երգացանք որոշեցինք և փոքր եկեղեցում երգեցինք: Այդ օրվանից անցավ երեք-չորս տարի: Շուրջս մարդիկ հետաքրքրվում էին, հարցնում երգչախմբի մասին: Հետևաբար որոշեցինք փորձել և շաբաթը մեկ հավաքվել: Անցավ 27 տարի, իսկ մենք ամեն երկուշաբթի երեկոյան հավաքվում ենք: Ժամանակի ընթացքում մեր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը խորացավ: Քանի որ երգչախմբի աշխատանքներին զուգահեռ, ես շարունակում էի զարգացնել երաժշտագիտական իմ ուսումնասիրությունները, 1998 թվականին որոշեցինք հիմնադրել նաև Եկեղեցական երաժշտության ուսուցման կենտրոնը: Տարիների ընթացքում, մենք կարողացանք ձևավորել աշխատանքային մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է սովորել և յուրացնել ձայնեղանակներ մի միջավայրի մեջ, ուր դրանք այլևս չունեն իրենց առօրյա գործածությունը: Որպես գործիք մենք օգտագործում ենք երգացանկ, որը հնարավորինս դյուրին է օտարազգի մասնակիցների համար: Օրինակ շատ ենք աշխատում «Տեր, ողորմեայի» հետ: Այն իհարկե իր հերթին բազմաթիվ տարբերակներ ունի և բնավ չի սահմանափակվում կոմիտասյան տարբերակով: Հաճելի է նշել, որ վերջին մի քանի տարիներին մեծ քանակությամբ մասնակիցներ ունենք:

- Բազմաթիվ տարիներ է, ինչ «Կոչնակ» խմբի անդամն եք: Այն ոճապես տարբերվու՞մ է «Ակն» երգչախմբից:

— «Կոչնակը» կատարում է հիմնականում ժողովրդական-գեղջուկ երաժշտություն և աշուղական, հատկապես Սայաթ-Նովա: Խումբը ժամանակին մի քանի ձայնագրություններ է ունեցել, բայց այսօր դրանք սպառված են: Իսկ «Ակն» երգչախումբը կատարում է հայոց եկեղեցական ավանդական երգեր: Տարբեր թեմաներով սկավառակներ ունենք: Կինս` Վերժինեն, Սրբերին նվիրված երգեր ձայնագրեց, ապա ստեղծվեցին Խաչի երգերի, Սուրբ ծննդյան և Աստվածածնի, Հարության երգերի սկավառակները: Հիմա պատրաստում ենք Հանգստյան երգերը: «Ակն» երգչախումբը հաճախ են հրավիրում տարբեր փառատոների: Նոյեմբերին հրավիրված ենք Իտալիա, և դա շատ լավ է:

-Ֆրանսիայում մեծ ոգևորվածությամբ ընդունվեց Ձեր նախաձեռնությամբ վերջերս լույս տեսած «Րուրի» հայկական օրորոցայինների գիրք-սկավառակը: Եթե չեմ սխալվում այն առաջին գիրքն է լիովին նվիրված հայալեզու օրորոցայիններին: Հետաքրքիր է, «Րուրին» և վերոհիշյալ բոլոր սկավառակները Հայաստանում վաճառվու՞մ են:

— Ոչ, Հայաստան «Ակն» երգչախմբի առաջին սկավառակը միայն գնաց: Մի օր պատահաբար Վերնիսաժում այն տեսա: Հետո բարեկամիս միջոցով մի քանի սկավառակ ուղարկեցի Էջմիածին` որպես նվեր: Այնտեղի գրավաճառը դրանք նույնիսկ չվերցրեց` ասելով, որ այդ երաժշտությունը իրենց ոճին չի համապատասխանում…:

-Լինելով Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երաժշտապետ, տարիների ընթացքում փոփոխություններ նկատու՞մ եք:

— Ցավալի է, բայց այսօր եկեղեցում մարդ չի մնացել: Բարեբախտաբար կինս ինձ հետ է, հակառակ դեպքում լիովին միայնակ կլինեի: Գիտե՞ս, արևմտյան սփյուռքի մեջ Փարիզը միակ տեղն էր, ուր ժամերգությունների երկու ժամը լիովին կատարվում էր և մինչև հիմա էլ կատարվում է: Ընդհուպ մինչև Պոլիս սկսել են կրճատել: Իհարկե այնտեղ կան դպիրներ, երեխաներ, որ գնում-սովորում են տարիների ընթացքում: Այնպես որ, իհարկե, հարկ եղած դեպքում երկար տարբերակն էլ կարող են կատարել: Այսօր շատ տեղեր հիմնականում պատարագից առաջ քսան րոպե ֆիքսված երգերով ծրագիր են կատարում, բայց չէ որ շարականներն ամեն օր փոխվում են, հսկայական երգացանկ է: Դա երգ սովորելով չես կարող ընկալել, սիստեմը պետք է սովորել: Այդ սիստեմը հնարավոր է սովորել միայն դպրության դաստիարակությամբ: Վերջին տաս տարիների ընթացքում նկատում եմ փոփոխություններ Փարիզի մեր եկեղեցու ներսում: Քանի որ իմ գործն է, ամենը լավ տեսնում եմ: Արդեն ուզում եմ գրել այդ մասին: Շատ մանր բաներ են պատահում, այդ պահին ուշադրություն չես դարձնում, բայց հետո հասկանում ես, որ փոփոխությունը անդարձելի է, հաջորդն էլ այդ մանրուքի հետևանքը կլինի:

-Փարիզից տեղափոխվենք Հայաստան: Ի՞նչ գնահատական կարող եք տալ տեղի երաժշտական դաշտին:

© Sputnik / Lilit SokhakyanԱրամ Քերովբյան
Церковный хор, возглавляемый Арамом Керовбяном - Sputnik Արմենիա
Արամ Քերովբյան

— Ջազը ծաղկուն վիճակում է: Եվ ռաբիսը նույնպես: Ռաբիսը ժողովրդային ինքնատիպ արտահայտում է և գոյություն ունենալու իրավունք ունի: Ամեն երաժշտություն իր ունկնդիրն ունի: Այդ երաժիշտը դա է ուզում անել, և դրանով վերջակետ:

Հայաստանում և առհասարակ աշխարհում այսօր դուդուկն է շատ տարածվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն մշակութային ժառանգության ցանկում է ընդգրկել: Բայց, երբ Ջուղայի հազարներով խաչքարներ էին վերացվում, այդ կառույցը մատն անգամ չշարժեց: Մենք այստեղի մշակութային գործիչներով հետապնդեցինք այդ գործը, լուսանկարներ, ֆիլմեր, ամեն ինչ տվեցինք իրենց: Ի պատասխան մեզ ասացին, որ պատվիրակություն կուղարկեն Ջուղա այն պայմանով, եթե այդ խումբը գնա նաև Հայաստան` համոզվելու, որ հայերը ադրբեջանական հուշարձաններ չեն քանդում: Կարծես Հայաստանում մեկ հատիկ ադրբեջանական հուշարձան կա: Այսպես էլ այդ թեման փակվեց, խաչքարներն էլ վերացան: Հիմա որոշել են դուդուկը ներառել համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ: Բայց դուդուկն այսօր ապրում է իր ամենածաղկուն շրջանը: Անկախությունից ի վեր աննկարագրելի վերելք ունի, ուսուցումը ամենուր է, և իսկապես փայլուն նվագողներ կան: Ի՞նչ կարիք կա դուդուկն այսօր ճանաչել համաշխարհային ժառանգություն` անտեսելով անգին ժառանգության անհետացող հետքերը:

-Առհասարակ ծրագրեր ունե՞ք կապված Հայաստանի հետ:

— Ոչ, Հայաստանում բարեկամներ և լավ ընկերներ ունեմ` բանասերներ ճարտարապետներ, մեկ-երկու երաժիշտ և երաժշտագետ: Հիմնականում վերջիններիս հետ որևէ կապ չունեմ:

-Ո՞րն է պատճառը:

— Ցավոք, պատճառը ոլորտի սահմանափակ մտածելակերպն է: Դա իհարկե իրենց մեղքը չէ: Բայց իրենց հանցանքն է այդ ամենը հարցադրման չենթարկելը: Ամենը պետք է հարցադրել: Տարաձայնության հիմնաքարը` ազգային երաժշտության գաղափարախոսությունն է: Եթե ամենը դատես ազգային երաժշտության չափանիշներով, արդյունքում փակ դռան առջև կկանգնես: Ազգայինն իհարկե գոյություն ունի, բայց երաժշտությունը երաժշտություն է, երաժիշտն էլ անում է այն, ինչ որպես արվեստագետ զգում է: Հիմա այսօր ինչ գիտենք ջազը հայկական է, թե ոչ, բայց օրինակի համար երբ Տիգրան Համասյան ես լսում, ականջիդ հնչում է մեղեդի` բոլորովին տարբերվող ինչ-որ ամերիկացու նվագից: Ու՞ր է այդ սահմանը հայկականի և ոչ հայկականի միջև: Ի՞նչպես է պետք դատել:
Մի խոսքով ես ժամանակին չհամաձայնեցի մի խումբ երաժշտագետների և իրենց որոշումների հետ: Վերջիններս ինձ ասում էին` «Հայկական երաժշտությունը Կոմիտասով է սկսվում», այդ գաղափարախոսությունից հետո ինձ համար ամեն ինչ պարզ էր և վերջացած:

90-ական թվականներին Հայաստանում հրատարակեցի հայկական ձայներգության մասին պատմականորեն գոյություն ունեցող առաջին վավերագրությունը: Գրքերի մի մասը գրադարաններին տվեցի: Երևի մեկ կամ երկու հոգի կարդաց, որոշ արձագանքներ եկան: Ցավոք այսօր արդեն թվում է, թե այդ աշխատությունը երբեք չի գրվել: Մարդիկ նույն առասպելական լեգենդն են շարունակում պատմել: Իսկ առասպելն այն է, որ Բաբա Համբարձում Լիմոնճյանը տեսել է, որ շատ վատ է հայոց եկեղեցական երաժշտության վիճակը, նստել և նոտա է հորինել: Բայց իրականում բոլորովին այլ բան է տեղի ունեցել: Հիմա նստում գրում-գրում ես, որ արդյունքում նորից լսես նույն Բաբա Համբարձումի պատմությունը: Քանի որ թուրքերն էլ են նույն բանը պատմում, թուրքերենով էլ գրեցինք-հրատարակեցինք: Բայց այնտեղ էլ լեգենդին ավելացնում են «Սուլթանի հրամանով», այսինքն ոչ իր ուրույն խելքով:

Ասածս այն է, որ վերջին տարիներին ավելի քիչ եմ վիճաբանում մարդկանց հետ, փոխարենը ջանում եմ ուժերս հավաքել և հնարավորինս շատ գրել: Գրում եմ վաղվա համար, ոչ այսօրվա:

Լրահոս
0