ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. 27-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգա է տեղափոխվել ամռանը, սակայն դեռ չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում:
«Ցանկացած խելամիտ ֆուտբոլիստ պետք է նախօրոք մտածի այն միջավայրի մասին, որտեղ տեղափոխվելու է: Երբ հանդես ես գալիս «Բորուսիայի» նման ակումբում, ու քեզ մոտ սկսվում է ամեն ինչ ստացվել, այդ ամենը թողնելն ու այլ թիմ հեռանալը տարօրինակ է»,- ասել է Վատցկեն:
Նրա խոսքով` իրենք պետք է համակերպվեն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների՝ Հումելսի, Գյունդողանի ու Մխիթարյանի հեռանալու հետ:
«Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառված է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «Kicker»-ը: