ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Լյուկ Շոուն և Հենրիխ Մխիթարյանը կարող են խաղալ Անգլիայի ութերորդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Անգլիայի հավաքականի պաշտպան Շոուն և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մխիթարյանն իրենց ազգային հավաքականների հանդիպումներին չեն մասնակցել վնասվածքների պատճառով։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Լիվերպուլում։