ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ավտոբուսն, ամենայն հավանականությամբ, լցակայանի ճանապարհին է եղել, քանի որ ավտոբուսում ուղևորներ չեն եղել։
Նախնական տեղեկություններով` «Մերսեդեսը» հետընթաց է արել, ինչի հետևանքով էլ բախվել է ավտոբուսին։
Երեք մարդ է տուժել, որոնցից մեկը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, երկուսը` «Նաիրի» ԲԿ։
«Նաիրի» բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենց մոտ են գտնվում «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը, որոնք լուրջ վնասվածքներ չեն ստացել։