Նարինե Հովհաննիսյան.ավագ դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը
Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ կրթության և գիտության նախարարի որոշմամբ ավագ դպրոցի աշակերտներին 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում հնարավորություն կտրվի պարապել այն առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար։
ԿԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ նոր ավարտական կարգ է գործելու, համաձայն որի ավարտական դասարանում ոչ թե 6, այլ 3 քննություն կհանձնեն աշակերտները։