Հայ պարբերական մամուլը վիթխարի դեր կատարեց հայ հասարակական-քաղաքական մտքի, գիտամշակութային կյանքի զարգացման, եվրոպական քաղաքակրթության արժեքները հայ... 16.10.2016, Sputnik Արմենիա
Հայ պարբերական մամուլը վիթխարի դեր կատարեց հայ հասարակական-քաղաքական մտքի, գիտամշակութային կյանքի զարգացման, եվրոպական քաղաքակրթության արժեքները հայ իրականության մեջ տարածելու գործում։
20-րդ դարի վերջին տասնամյակներում հրապարակ եկավ կուսակցական մամուլը՝ Հնչակյան կուսակցության պարբերական «Հնչակը»։ Կուսակցական մամուլը արծարծում էր հայ ժողովրդի ազգային և սոցիալական ազատագրության խնդիրները, միաժամանակ քարոզում իրենց կուսակցությունների գաղափարախոսությունը
Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթը լուրջ ազդեցություն ունեցավ ժամանակի առաջավոր, հայրենասեր երիտասարդության վրա։ Լայն ճանաչում գտած պարբերականների կողքին դարասկզբին աչքի ընկան Արշակ Չոբանյանի «Անահիտը» (Փարիզ), Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստը» (Թիֆլիս)։ Մանուկների սիրելի հանդեսը դարձավ «Հասկերը»։
1940 թվականին Ստամբուլում լույս տեսավ «Մարմարա» օրաթերթը։ Պոլսահայ գաղութի կյանքը թերթը ներկայացնում էր եկեղեցական, դպրոցական, մշակութային իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններով։ Տպագրում էին հայագիտական հոդվածներ, գրական ստեղծագործություններ։
Եթե 19-րդ դարի առաջին կեսին հրատարակվել էր ընդամենը 30, դարի երկրորդ կեսին՝ 246 անուն թերթ ու ամսագիր, ապա 20-րդ դարի սկզբին այդ թիվը հասավ շուրջ 600-ի։ Հայ պարբերական մամուլի հիմնական կենտրոններն են դառնում Թիֆլիսը և Կոստանդնուպոլիսը։