ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանական «The Sun»-ը ներկայացրել է Պրեմիեր լիգայի այն 20 ֆուտբոլիստներին, որոնց խաղաշապիկներն ամենաշատն են վաճառվում, հայտնում է armsport-ը:
Նրանց թվում 19-րդը «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:
Առաջին ու երկրորդ տեղերում են նրա թիմակիցները՝ Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը: Նրանց հաջորդում են Ալեքսիս Սանչեսը, Մեսութ Օզիլը, Ֆիլիպե Կոուտինյոն, Դավիդ դե Խեան, Սադիո Մանեն, Դիմիտրի Պայեն, Էդեն Ազարը եւ Մարկուս Ռեշֆորդը: