ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:
ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել են Բեսլան քաղաքի մշակույթի կենտրոն:
Ժամը 10.05-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսեթիայի ՃԿԿ ՕՀ օգնականը տեղեկացրեց, որ Վլադիկավկազ քաղաքի Հանրապետական կլինիկական հիվանդանոց տեղափոխված 19-ը տուժածից 16-ը դուրս են գրվել և տեղափոխվել Բեսլան քաղաքի մշակույթի տան ժամանակավոր կացարան, իսկ 3-ը մնացել են հիվանդանոցում։
Ստորև ներկայացվում է նրանց նախնական ցուցակը: