Հովհաննես Խանգելդյան. Մոսկվայից ինքնաթիռը մեկնել է Բեսլան
ՀՀ ԱԻՆ ճԿԿ պետ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ այս պահին Մոսկվայից Բեսլան է մեկնում այն ինքնաթիռը, որը Հայաստան պետք է տեղափոխի տուժած քաղաքացիներին։ Քիչ առաջ նախարարությունում տեղի է ունեցել ուղիղ տեսակապ Օսեթիայի և ՌԴ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների հետ։ Քննարկվել են տեղափոխման հարցերն ու տուժածների ու զոհերի վերաբերյալ ճշգրտված թվերը։
«Նախնական տվյալներով` ինքնաթիռը Հայաստանում վայրէջք կկատարի 18։00-ին Կարող են փոփոխություններ լինել, ինչի մասին կտեղեկացվի մեր կայքում»,-ասաց Խանգելդյանը։
Այս պահին հոսպիտալացված է 10 մարդ, որոնցից 6-ը` ՀՀ քաղաքացի։