ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ականատես Դավիթը պատմեց, որ հայերը սպասում են Հայաստան ուղևորվող ինքնաթիռի թռիչքին։ Նա խուճապի մատնված մարդկանց չի տեսել, բոլորը հանգիստ են. լացող, գոռացող մարդիկ չկան։
«Ում տեսել եմ, բոլորը նորմալ վիճակում էին, ոչ ոքի կյանքին վտանգ չէր սպառնում։ Այնտեղ մոտ 50 մարդ կար, բայց ուղևորներն ու բարեկամները միասին հաշված, բոլորը միասին։ Հայաստանի հյուպատոսարանից էլ մարդ կար, օգնում էր տուժածներին փաստաթղթային հարցերով»,-ասաց Դավիթը։
Տուժածները Դավթին պատմել են, որ վարորդը քնած է եղել, նրան փոխարինողը` ևս։ Մի ռուսաստանցի էլ մեր զրուցակցին պատմել է, որ բախման արդյունքում վնասվել է նաև բեռնատար մեքենայի վրա գտնվող մոտ 8 մեքենա։