ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ում բացվել է «Թեժ գիծ», որով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածների մասին։
«Թեժ գծի» հեռախոսահամարն է` 8-867-2-39-99-99:
Վթարը տեղի է ունեցել Բեսլանի մոտ` ժամը 04:30-ին։
Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին։ Ավտոբուսում 52 մարդ է եղել, գրեթե բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։
Իսկ Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ վստահության հեռախոսահամարն է` 8(8672)25-84-32։