ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ երկրների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստն է ընթանում այս պահին Երևանում, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նիստն անցնում է նեղ կազմով։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նիստից առաջ ողջունեց մասնակիցներին` նշելով հավաքական անվտանգության համակարգի զարգացման հեռանկարներն ու համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը։