Հոկտեմբերի 14–ին Երևանում կայացավ ՀԱՊԿ նստաշրջանը, հոկտեմբերի 14-15–ին Երևանում տեղի կունենա նաև Ռուս–հայկական 5–րդ միջտարածաշրջանային համաժողովը։ Միջոցառման ընթացքում բանախոսները կանդրադառնան ռուս-հայկական համագործակցությանը, որը զարգանում է մի շարք ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։
Երևանի մասնակիցները`
— ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյան,
— ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահի խորհրդական, ռազմական փորձագետ Լևոն Ստեփանյան։
Մոսկվայի մասնակիցները`
— Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակով,
— Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Արթուր Աթաև,
— Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարով,
— ՌԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլով։
Հրավիրվածների շարքում են նաև ԱՊՀ երկրների ինստիտուտի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի, ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչները։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար`
Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377:
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկլով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։