«Երևան Օփեն» անդրանիկ միջազգային մրցաշարին մասնակցեց տասը երկրի ավելի քան 130 շախմատիստ: Եզրափակիչ տուրից հետո միանգամից ութ գրոսմայստերներ, որոնցից երեքը՝ Հայաստանից, ինը հնարավորից վաստակեցին 7,0 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող դարձավ հայաստանցի Ռոբերտ Հովհաննիսյանը։
Ասուլիսի բանախոսներն են`
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը,
Հայաստանի հավաքականի կազմում շախմատի աշխարհի չեմպիոն, «Երևան Open 2016» միջազգային մրցաշարի հաղթող, միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար`
Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։