00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաֆրաստյան. Թուրքիան կարող է միջուկային գերտերություն դառնալ

© РИСИРубен Сафрастян
Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում կարող է ևս մեկ ատոմակայան հայտնվել։ Ռուսաստանի կողմից «Ակկույու» ԱԷԿ–ի կառուցումը կարող է Թուրքիան միջուկային գերտերության վերածել, կարծում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, ըստ էության, վերջինիս միջուկային գերտերության կվերածի, ասաց պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Տնտեսության գլխավորությամբ

Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, Սաֆրաստյանի կարծիքով, առաջին հերթին, պետք է լուծեր երկու երկրների տնտեսական ոլորտի հարցերը։ Երկրները փորձում են վերականգնել առևտրի մակարդակը՝ հասցնելով այն խոցված ինքնաթիռից առաջ եղած ցուցանիշներին։

«Եթե իրականացվի «Թուրքական հոսքի» շինարարության ծրագիրը, դա կարևոր կլինի ոչ միայն տնտեսության տեսանկյունից։ Թուրքիան կամրապնդի դիրքերը ՝որպես Եվրոպային գազով մատակարարող կենտրոն», — ասաց Սաֆրաստյանը։

Армения отправляет гуманитарную помощь в Сирию - Sputnik Արմենիա
Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հասավ Հալեպ

Համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություններից է «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարությունը շարունակելու մասին համաձայնագիրը։ Դա նույնպես ռազմավարական ծրագիրներից է, քանի որ Թուրքիան կստանա ոչ միայն ԱԷԿ-ը, այլև, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռուսստանը կվերապատրաստի այդ ոլորտի 200 թուրք մասնագետի։

«Ըստ էության, Թուրքիան այդ ծրագրի իրականացման պարագայում կդառնա միջուկային գերտերություն։ ԱԷԿ-ի շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին», — ասաց Սաֆրաստյանը։

Փորձագետի խոսքով, կողմերը նաև պայմանավորվածություն ունեն գազի գնի վերաբերյալ, չնայած, որ համաձայնագրի մանրամասները չեն բացահայտում։ Բացի այդ, Թուրքիայի համար մասնակիորեն բացվում է ռուսական շուկան, օրինակ, ցիտրուսային մրգերի համար, ինչը թույլ կտա ավելացնել վաճառքի ծավալները կես միլիարդ դոլարի չափով։

Կողմերը փորձում են համաձայնության գալ Սիրիայի հարցում

Անկախ նրանից, որ Սիրիայի հետ կապված շատ հարցեր պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացել, կարելի է մի շարք ենթադրություններ անել, կարծում է Սաֆրաստյանը։

«Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ շարունակելու են Հալեպին համատեղ հումանիտար օգնություն տրամադրել։ Դա կարևոր է այն տեսանկյունից, որ Թուրքիան չի ընդունում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քննադատությունները», — ասաց Սաֆրաստյանը։

Самолет с армянским гуманитарным грузом - Sputnik Արմենիա
Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Սիրիա

Մյուս կողմից, Թուրքիան հնարավորություն է ստացել ավելի ազատ գործել Սիրիայի հյուսիսում, իսկ հետագայում հավանական ազդեցություն ունենալ երկրի հետռազմական իրավիճակի վրա։ Բացի այդ, ենթադրվում է, որ հանդիպումներ կկազմակերպվեն երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության հետ։

Սաֆրաստյանի կարծիքով, կողմերը փորձում են շփման եզրեր գտնել Սիրիայում իրենց ռազմական քաղաքականության հարցում, անկախ Ասադի ճակատագրի վերաբերյալ նրանց դիրքորոշումների տարբերությունից։

Նրա խոսքով, արդյունքում Թուրքիան կստանա Սիրիայի հյուսիսում քրդական տարածքների միավորման արգելափակման հնարավորություն, իսկ Ռուսաստանը` իր գործողությունների նկատմամբ քննադատությունների բացակայություն ՆԱՏՕ-ի անդամի և տարածաշրջանում խոշոր խաղացողի կողմից։

Հալեպում իրավիճակը կվատանա մոտ ժամանակներս

Սաֆրաստյանի խոսքով, անկախ նրանից, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հալեպի բնակիչներին օգնություն տրամադրելու վերաբերյալ, գործնականում այն դժվար թե ազդի քաղաքի շուրջ ստեղծվող իրավիճակի վրա։

Սիրիական քաղաքը գրեթե պատանդ է արմատական խմբավորումների ձեռքին, մասնավորապես, «Ան-Նուսրայի» և ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, Հալեպում իրավիճակը մոտակա երկու ամիսների ընթացքում կտրուկ կվատանա։

«Չի կարելի բացառել, որ մոտ ժամանակներում լայնածավալ գործողություններ կիրականացվեն քաղաքի մի մասում, որը գտնվում է տարբեր խմբավորումների վերահսկողոթյան, առաջին հերթին՝ «Ան-Նուսրա» արմատական խմբավորման, տակ։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել նրանց դուրս բերումը», — ասաց Սաֆրաստյանը։

Լրահոս
0