00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր տունը»` մանկատան սաների համար

© Sputnik / Асатур ЕсаянцВоспитанницы общественной организации "Наш дом"
Воспитанницы общественной организации Наш дом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն օր մանկատներից հեռանում են գրվում հազարավոր երեխաներ: Նրանց շուրջ 80 տոկոսն աշխատանք է գտնում, շարունակում ուսումը: Ինչո՞վ են զբաղվում Հայաստանի մանկատների շրջանավարտները, և ո՞վ է նրանց օգնում:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Մեր տուն» հասարակական-սոցիալական կազմակերպությունը նշեց իր գործունեության 10-ամյակը: Այն հոգ է տանում մանկատների շրջանավարտ 18-23 տարեկան երիտասարդ աղջիկների մասին:

Հասարակական կազմակերպությունն առաջին անգամ դռները բացել էր Էջմիածին քաղաքի մանկատների շրջանավարտների առջև: Մասնավորապես, այն բնակարան է հատկացնում այն աղջիկներին, որոնք մեծացել են մանկատներում կամ անբարենպաստ սոցիալական պայմաններում: Ինչպես նշեց կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը, «Մեր տունը» աջակցում է աղջիկներին, որպեսզի նրանք չբախվեն չափահաս կյանքի խնդիրների հետ և չգնան սխալ ճանապարհով:

«Սա առաջին կազմակերպությունն է Հայաստանում, որն անտարբեր չէ մանկատների սաների ճակատագրի հանդեպ: Մեզ մոտ աղջիկները հիմնականում զբաղվում են ձեռագործությամբ, խոհարարությամբ և ոչ միայն: Մենք ամեն կերպ օգնում ենք նրանց, որպեսզի նրանք ոչ մի բանի կարիք չունենան և կարողանան կրթություն ստանալ»,- ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ աղջիկների համար կազմակերպվում են տարբեր դասընթացներ: Օրինակ` փոխտնօրենը դասավանդում է կրոն, մյուս ուսուցիչները դասավանդում են օտար լեզուներ և այլ առարկաներ: Իր գործունեության ընթացքում «Մեր տունն» օգնել է 50 աղջիկների, որոնցից 16-ը հաջող ամուսնացել է:

© Sputnik / Асатур Есаянц«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը - Sputnik Արմենիա
1/6
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
© Sputnik / Асатур Есаянц«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը - Sputnik Արմենիա
2/6
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
© Sputnik / Асатур Есаянц«Մեր տուն» կազմակերպության հոբելյան սաները
«Մեր տուն» կազմակերպության հոբելյան սաները - Sputnik Արմենիա
3/6
«Մեր տուն» կազմակերպության հոբելյան սաները
© Sputnik / Асатур Есаянц«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը - Sputnik Արմենիա
4/6
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
© Sputnik / Асатур Есаянц«Մեր տուն» կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյան
«Մեր տուն» կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյան - Sputnik Արմենիա
5/6
«Մեր տուն» կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյան
© Sputnik / Асатур Есаянц«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյան
«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյան - Sputnik Արմենիա
6/6
«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյան
1/6
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
2/6
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
3/6
«Մեր տուն» կազմակերպության հոբելյան սաները
4/6
«Մեր տուն» կազմակերպության հոբելյանը
5/6
«Մեր տուն» կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյան
6/6
«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյան

«Մենք 17 թոռնիկ ունենք, սպասում ենք ևս երկուսին: Աղջիկները շատ ամուր և հաջող ընտանիքներ են ստեղծել»,- ասաց Կիրակոսյանը: Այսօր աղջիկներն իրենց ձեռքով գորգ էին գործել, նկարել, պատրաստել կավե ափսեներ, տարբեր ձեռագործ իրեր, թեյ, մուրաբա, որոնք կարող էին ձեռք բերել այցելուները:

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մեր տան» սան Արփինեն պատմեց, որ սաները պատրաստել են նաև համերգային ծրագիր:
Նա խորհուրդ տվեց աղջիկներին, որոնք զրկված են աջակցությունից. «Չի կարելի հույսը կորցնել: Գլխավորն է սկսել սովորել, անհրաժեշտ է յուրաքանչյուր ոլորտում հասնել հաջողության, ինչը և կօգնի հետագայում արժանի կյանք ապահովել»:

Միջոցառմանը հրավիրված էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որն աջակցում է կազմակերպությանը և կարևորում նրա գործունեությունը: «Մեր տան» 10-ամյակին ներկա էին նաև երգչուհիներ Սյուզան Մարգարյանը, Ալլա Լևոնյանը և ուրիշները:

Լրահոս
0