ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը Աշխարհի առաջնություն-2018-ի որակավորման փուլի երրորդ տուրում վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպելու է Լեհաստանի ընտրանուն։ Այս մասին նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լեհաստան է մեկնել 22 ֆուտբոլիստ:
Հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղին նույնպես չի մասնակցի։