00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուգ ապակիների մութ պատմությունը Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsДорога, улица, движение , транспорт, машины
Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը կարծում է, որ Ճանապարհային ոստիկանությունն իրավունք չունի տարբերություն դնել թաղանթապատ և «գործարանային» ապակու միջև։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Վարորդներն իրավունք ունեն թաղանաթապատել իրենց մեքենաների ապակիները, երկուշաբթի լրագրողներին ասաց ««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Ճանապարհային ոստիկանությունը պնդում է, որ մգացված ապակիների դեմ պայքարի և վարորդների տեսանելիության բարելավման արդյունքում ՃՏՊ-ի հետևանքով մահացածների թիվը վերջին 8 ամիսների ընթացքում մի քանի տասնյակով նվազել է անցյալ տարվա համեմատ։ Սակայն «Աքիլեսի» անդամները համակարծիք չեն նրա հետ, նրանք չեն կարծում, որ թույլատրելի թափանցելիությամբ թաղանթի առկայությունը կարող է նպաստել ՃՏՊ քանակի ավելացմանը։

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը պայքարում է ոչ սթափ վարորդների և թաղանթապատ հողմապակիների դեմ

Նրանք դիմում են գրել վարչապետին, որում նշել են նախկին օրենսդրությանը վերադառնալու անհրաժեշտությունը, որը ենթադրում է համապատասխան սարքերով մգացման մակարդակի ստուգում` անկախ մգացման տեսակից։

Փորձագետը պնդում է, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուգանք են նշանակում միայն ապակին թաղանթապատելու համար` չորոշելով դրա թափանցելիության տոկոսը։ Միաժամանակ մգացման առկայությունը ոստիկանները հաճախ ստուգում են սուր առարկայի օգնությամբ, ինչը գրված չէ ոչ մի օրենքում։

«Կան ապակու թափանցելիության ստուգման հատուկ միջոցներ, կա սարք, որով զննում են։ Բայդ այդ նորմերը չեն օգտագործվում։ Նրանք ի՞նչ իրավունք ունեն խազել ապակին` վնաս հասցնելով իմ ունեցվածքին», — ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` 2015թ-ի վերջին ընդունված օրենքում նշված չեն մգացման ստուգման ուղիները, չկա որևէ իրավական ակտ, որը կկարգավորեր այդ ընթացակարգը։ Նա պնդում է, որ տարբերություն չկա գործարանային արտադրության մգացված ապակու և թաղանթապատ ապակու միջև, եթե դրանք նույն թափանցիկությունն ունեն։ Դիմապակու թույլատրելի թափանցիկությունը պետք է լինի 75% և ավելի։

Հովհաննիսյանի խոսքով, եթե դիմապակիների թափանցելիությունը ցածր է այդ շեմից, ապա ոստիկանությունը կարող է տուգանք նշանակել, և բոլորովին կարևոր չէ` թաղանթ կա, թե ոչ։

Լրահոս
0