00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեհության փշուրները. Աղասի Խանջյանի ամառանոցի պատմությունը

© Sputnik / Арам НерсесянДача Агаси Ханджяна в Дилижане
Дача Агаси Ханджяна в Дилижане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ տվյալներով՝ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանն այս ամառանոցում ընդամենը մի գիշեր է անցկացրել, մեկնել է Վրաստան, որտեղ, ըստ վարկածի, նրան սպանել է Բերիան:

Դավիթ Գալստյան, Sputnik.

Դիլիջան քաղաքի վեր խոյացող բլուրն ընտրել է հենց Աղասի Խանջյանը: Որոշ տվյալներով՝ այդտեղ եղել է Ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը: Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարի դիլիջանյան նստավայրը չի հասցրել որպես հանգստավայր ծառայել նրան:
Տան շինարարությունը սկսվել է 1920-ականների վերջին, ավարտվել՝ 1936թ-ին: Հենց այդ տարի, պաշտոնական վարկածի համաձայն, Խանջյանն ինքնասպանություն է գործել, իսկ ոչ պաշտոնական վարկածով՝ նրան սպանել է Բերիան հենց իր աշխատասենյակում:

Խանջյանի գրեթե բոլոր հետնորդները, որոնք Խորհրդային Հայաստանում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, հենց այստեղ են անցկացրել իրենց հանգիստը: 80-ականների վերջին խմելու ջրի մեծ ավազանում տեղի ունեցած վթարի հետևանքով շենքի հիմքը վնասվել է, ինչն էլ կառույցի մասնակի ավերման պատճառ է դարձել:

Զրուցեցինք «Լեռնային Հայաստան» հանգստավայրի նախկին աշխատակիցներից մեկի հետ, որին շենքը փոխանցվել է Հայրենական մեծ պատերազմից հետո: Նա վստահեցրեց, որ Խանջյանն ընդամենը մի անգամ է այցելել իր ամառանոց, ու դա եղել է հենց Թիֆլիս մեկնելուց առաջ, որտեղ պետք է հանդիպում ունենար Լավրենտի Բերիայի հետ: Այստեղ նա ընդամենը մեկ գիշեր է անցկացրել, որից հետո մեկնել է Վրաստան՝ սեփական մահվանն ընդառաջ:

Ամառանոցը գտնվում է Դիլիջանի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Երևան տանող հիմնական ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա՝ շրջապատված ծառերով ու կանաչով: Հիանալի վայր է անխռով հանգիստը վայելելու համար:

© Sputnik / Арам НерсесянԱղասի Խանջյանի ամառանոցը
Աղասի Խանջյանի ամառանոցը - Sputnik Արմենիա
1/4
Աղասի Խանջյանի ամառանոցը
© Sputnik / Арам НерсесянԱղասի Խանջյանի ամառանոցը
Աղասի Խանջյանի ամառանոցը - Sputnik Արմենիա
2/4
Աղասի Խանջյանի ամառանոցը
© Sputnik / Арам НерсесянԱղասի Խանջյանի ամառանոցը
Աղասի Խանջյանի ամառանոցը - Sputnik Արմենիա
3/4
Աղասի Խանջյանի ամառանոցը
© Sputnik / Арам НерсесянԱղասի Խանջյանի ամառանոցը
Աղասի Խանջյանի ամառանոցը - Sputnik Արմենիա
4/4
Աղասի Խանջյանի ամառանոցը
1/4
Աղասի Խանջյանի ամառանոցը
2/4
Աղասի Խանջյանի ամառանոցը
3/4
Աղասի Խանջյանի ամառանոցը
4/4
Աղասի Խանջյանի ամառանոցը

Համալիրը բաղկացած է եզակի ճարտարապետություն ունեցող երկու շենքից: Դիլիջանի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հիմնական շենքը ճարտարապետական հետաքրքրություն է ներկայացնում որպես պատմամշակութային հուշարձան: Այն հաշվառված է պետության կողմից պահպանվող օբյեկտների ցուցակում, թեև գտնվում է վթարային վիճակում:

Նա նշեց, որ շինությունը ճարտարապետական հետաքրքիր լուծումներ ունի:

«Այդ շրջանի տիպային շենքերից տարբերվում է դորիական կամ կորնթոսյան սյունաշարերով, որմնանկարներով զարդարված գեղեցիկ ձեղնահարկով», — ասաց Դանիելյանը:

Ճարտարապետը կարծում է, որ վերակառուցելու դեպքում անպայման պետք է պահպանել կառույցի սկզբնական նախագիծը:

Այս պահին տարածքը մասնավոր սեփականատեր ունի:

Լրահոս
0