00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի տատը սկեսրոջ «օժիտը» կփոխանցի իր հարսին

© Sputnik / Armenuhi MkhoyanРима Адамян
Рима Адамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիմա տատն իր սկեսրոջից այնպիսի «օժիտ» է ստացել, որից չի բաժանվի ոչ մի գնով։ Ավելին` որոշել է, որ սերնդեսերունդ փոխանցված «հարստությունը» ինքն էլ իր հերթին իր հարսին է փոխանցելու։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Տիկին Ռիմայի հետ հանդիպումը պատահական էր։ Ծանոթացանք Գյումրի-Հառիճ երթուղային տաքսու մեջ: Ճանապարհին միացավ ուղևորների՝ հայ եկեղեցու դերի շուրջ ծավալված զրույցին ու պատմեց իր «հարստության» մասին։

«Գիտե՞ք` ինչ հին գիրք ունեմ մեր տանը, ասում են` շատ թանկ է։ Շատերն են եկել ու գումար առաջարկել, բայց հրաժարվել եմ. դա մեր տան հարստությունն է՝ ամուսնուս պապերից ու տատերից եկած, մի հատ էլ մեծ կճուճ՝ բոլորը փախեփախի ժամանակ սկեսրոջս սկեսուրն է «էն երկրից» բերել»,- ասաց տիկին Ռիման:

Հետաքրքրությունից դրդված հարցրի՝ կարո՞ղ եմ տեսնել: Ի զարմանս ինձ, կինը համաձայնեց ու հրավիրեց իրենց տուն: Տան հյուրասենյակի մի անկյունում՝ փոքրիկ սեղանի վրա, մի փոքր փայտյա տուփ կար. բերեց, բացեց ու մեկիկ-մեկիկ թղթեր հանեց՝ աստվածաշնչյան պատկերներ էին ու ձեռագրեր:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌիմա տատի ժառանգությունը
Имущество бабушки Сатен, привезенное из Карса. Писания с лечебными свойствами - Sputnik Արմենիա
Ռիմա տատի ժառանգությունը

«Ճիշտ է՝ չգիտեմ ինչեր են սրանք, բայց գիտեմ, որ շատ կարևոր ու թանկ գրություններ են, հավանաբար` աղոթքներ»,- անկեղծացավ նա, ապա սեղանին դրեց գլխաշորի մեջ փաթաթված մի գիրք: Զգուշությամբ հետ տանելով գլխաշորի ծալքերը բացեց այն:

Առաջին իսկ հայացքից էլ պարզ էր՝ բավական հին Նարեկ էր, չնայած տարեթիվը պահպանված չէր, բայց առաջին էջի վրա ներքևում գրիչով երկու տարեթիվ էր գրված՝ 1304 և 1856: Թե ինչ տարեթվեր էին, պարզ չէր: Հետաքրքիր էր նաև կազմը՝ արդեն սևացած ու մաշված փայտի ու կաշվի համադրությամբ:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Նարեկը»
Имущество бабушки Сатен, привезенное из Карса - Sputnik Արմենիա
«Նարեկը»

«1967 թվականից, երբ այս տուն հարս եկա, իմացա այս «հարստության» մասին, որը շատ թանկ է մեր ընտանիքի համար: Սկեսրոջս պատմելով՝ սա սկեսրոջս սկեսուրի տեգրակինը՝ Սաթենն է Կարսից բերել՝ ծոցը դրած։ Այս Նարեկն ու այս ձեռքի գրերը առ այսօր մեր տանն են մնում»,- ասաց Ռիմա տատը՝ նշելով, որ շատ գնորդներ են եկել, բայց երբեք ոչ մի գումարով այդ գրերն ու Նարեկը տնից դուրս չի եկել. ինչպե՞ս կարող է վաճառել այն, ինչ հիշողություն ու հավատք է:

«Ո՛չ մի գումար, ո՛չ մի ոսկի էն երկրից չեն բերել, միայն այս Նարեկը, գրերն ու կճուճը»,- նշեց Ռիմա տատը՝ ցույց տալով մեծ կավե կճուճը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿարսից բերված հարստությունը
Имущество бабушки Сатен, привезенное из Карса - Sputnik Արմենիա
Կարսից բերված հարստությունը

Ավելի ուշ Մայր Աթոռից պարզեցի՝ նմանօրինակ տպագիր Նարեկը պետք է որ XVII-XVIII դարերի լինի, իսկ թղթերը՝ հմայիլներն են, որոնք ունեն պահպանիչ-բուժիչ նշանակություն։ Այն կախարդական աղոթքներով պատրաստված գիր է, որը կրողին պահպանում է տարբեր փորձանքներից: Հնատիպ հմայիլները զարդարում են սուրբգրային թեմաներով ստեղծված պատկերներ և առանձին սրբերի պատկերներ: Հմայիլները հատկապես պաշտպանում էին հիվանդություններից, տարբեր տեսակի վախերից և պարգևում էին հոգևոր հանգստություն: Գրվում էին հոգևոր հայրերի կողմից և զարդարվում էին մանրանկարչության գոհարներով, համաքրիստոնեական սրբապատկերներով:

Զարմանալին այն է, թե ինչպես է կճուճը բերվել Կարսից. Ռիմա տատն ասում է՝ 40 կգ յուղ են հալել, հիմա այս կճուճն էլ տատը պահում է որպես սրբություն ու դարերից եկած խոսուն պատմություն:

Տատն այս «օժիտն» իր հարսին է փոխանցելու: Վստահեցնում է՝ հայն անմահ է, քանի դեռ հայի ինքնությունը հաստատող նմանատիպ սրբությունները սկեսուրից հարսին են փոխանցվում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿճուճը
Имущество бабушки Сатен, привезенное из Карса  - Sputnik Արմենիա
Կճուճը
Լրահոս
0